▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուսուցիչներին պարտադրում են մասնակցել ՔՊ-ի հանրահավաքներին. «Արդար քվե»-ն ահազանգեր է ստացել

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ «Արդար քվե» դիտորդական առաքելության ասուլիսի ընթացքում, այսօր «Երիտասարդական ակումբներ»-ի դաշնության նախագահ Աստղիկ Ավետիսյանը ներկայացրեց քաղաքացիներից ստացված ահազանգերն ու արձանագրված քաղաքական ճնշումների դեպքերը։

Նա նշեց, որ իրենք կոնկրետ ահազանգեր են ստացել դպրոցներից՝ վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի վերաբերյալ։

«Բյուրականի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Վարսենիկ Վարդանյանի ձայնային հաղորդագրությունն էին ուղարկել մեզ, որով ուսուցիչներին հրահանգվում էր մասնակցել մարզպետի և իր թիմակիցների հետ հանդիպմանը։ Դիտորդական առաքելությունը նմանատիպ հաղորդագրություն է ստացել նաև Վայոց ձորի մարզից, որտեղ դարձյալ ուսուցիչներին պարտադրել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը։ Իսկ Սիսիանում, համայնքապետարանի ենթակա կառույցների աշխատակիցներին հորդորվել է աջակցել իշխող քաղաքական ուժին»,- ներկայացրեց նա։

Բանախոսն ընդգծեց, որ քաղաքացիներն այս ահազանգերի ու թեժ գծի միջոցով փորձում են վերականգնել արդարությունը, քանի որ քաղաքական ուժերի համար ստեղծվել են անհավասար պայմաններ։

«Շարքային քաղաքացին նաև վախի մթնոլորտում չի կարողանում կողմնորոշվել և հասկանալ, թե ինչի հետ գործ ունի»,- արձանագրեց Ավետիսյանը՝ հավելելով, որ նմանատիպ օրինակները շատ են, և բոլոր զեկույցներն արդեն հասանելի են իրենց կայքում։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին