Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերի իր էջերում ուշագրավ գրառում է կատարել։
Անվանի ֆուտբոլիստը, դիմելով հայրենակիցներին և հիշեցնելով քաղաքացիական պարտքի մասին, հրապարակել է հետևյալ տեքստը.
«Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը։ Կատարե՛ք ձեր ընտրությունը »։


