▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշ եւ անորոշ հասցեներ

 

Թուրքիայի նախագահի կոչը ուղղված Միջին Արեւելքի երկրներին հասցեական է առաջին հայացքից`  Էրդողանը 
նշում է այն երկրները, ուր դեպքեր են արձանագրվում։ Բայց հասցեական չէ կոչի պարունակած ամբաստանության 
բաժինը, որը պետք է փորձել հասցեականացնել, մեկնաբանության կարգով:
Ուրեմն. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է ուղղել Մերձավոր Արեւելքի մեջ  ապրող 
մահմեդականներին միավորվելու ընդդեմ իրենց բաժանել ցանկացողների:
Էրդողանը նշել է, որ գոյություն ունի Մերձավոր Արեւելքում միջկրոնական հակամարտություններ հրահրելուն 
ուղղված դավադրություն, հետեւաբար տարածաշրջանի երկրները պետք է միավորվեն ընդդեմ այդ դավադրության:
«Աշխարհում նպատակադրվածություն կա մեզ բաժանելու: Տեսեք, թե ի՛նչ է կատարվում Իրաքում, Սիրիայում, 
Պաղեստինում եւ Լիբանանում», նշել է նա:
Անդրադառնալով Իրանի եւ Թուրքիայի միջեւ տարակարծությունների առկայությանը` Էրդողանը հաստատել է այդ 
հանգամանքը եւ հավելել, որ միջկրոնական տարբերությունները չպետք է իրենց թշնամիներ դարձնեն, այլ՝ 
իսլամությունը պետք է դառնա նրանց համար իբրեւ կողմնորոշիչ:
Կոչը, պարզ է, ուղղվել է նախ եւ առաջ Իրաքին, Սիրային, Պաղեստինին եւ Լիբանանին:
Հիմա փորձենք հստակացնել, թե որո՛նք են նախ` իսլամ բնակչությունը բաժանել ցանկացողները, միջկրոնական 
հակամարտություններ հրահրողները, իսլամական աշխարհին բաժանումով սպառնացողները: Նուրբ բաժինը 
վերաբերում է Իրանին. ըստ թուրք նախագահի, այո՛, գոյություն ունեն տարակարծություններ Թեհրանի եւ 
Անկարայի միջեւ, սակայն շիա-սյուննի երկվությունը չպետք է պատճառ դառնա, որ երկրները թշնամանան: 
Էրդողանը շատ արագ հակասել է թշնամանալու հնարավորությունը հեռացնելու իր մոտեցմանը, երբ այս անգամ 
քննադատել է Իրանին` ասելով, որ վերջինս «նեղ կրոնական համոզումներից ելնելով աջակցում է Սիրիայի 
նախագահի վարչակարգին, որը Էրդողանի խոսքով` երկարաձգում է հակամարտությունը: 
Աշխարհաքաղաքական օրակարգի վերածված սիրիական պատերազմի ամբողջ պատասխանատվությունը Իրանի 
ուսերին բարդելու այս մարտավարությունը ավելի կբացատրվի, երբ այս անգամ արտգործնախարար Չավուշողլուն 
հայտնում է, որ իրենք  մեծ ջանքեր  են գործադրում, որպեսզի հաղթահարեն այս ժամանակաշրջանը. «Ժամանակը 
կգա, եւ Թուրքիայի եւ ՌԴ-ի միջեւ հարաբերությունները  նախկինի նման կլինեն»: Ըստ  նրա՝ օդանավի 
միջադեպի պատճառով չպետք է տուժեն երկու երկրների ժողովուրդները:
Պարզ ընթերցումից մտածում ես, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների բարելավումը թուրքական վարքագծի համար 
պիտի նպաստի սիրիական պատերազմում Իրանի պատասխանատվությունը բարձրացնելու եւ լարվածությունը 
պահելու: 
Այդքան էլ պարզ չէ մեկնաբանությունը, որովհետեւ ուղերձները շատ խառն են: Իրանի հետ կապված բաժնով 
Էրդողանը նախ հայտարարել է, որ հակառակ կրոնական տարբերություններին եւ քաղաքական 
տարակարծություններին, չպետք է թշնամանք առաջանա Թեհրանի հետ եւ թե իսլամական կրոնը պետք է 
կողմնորոշիչ հանգամանք ունենա գործընթացների վրա: 
Այստեղ արդեն կրոնական հանգամանքի գերակայությամբ Միջին Արեւելքի իսլամ զանգվածները համախմբողի 
դերակատարության ստանձնման փորձն է, որ Անկարան կատարում է:  
Մինչեւ այսօր, սուր հակասություններով հանդերձ Մոսկվայի հետ լարվածությունը վերացնել՝ Թեհրանը 
մեղադրելով, եւ ապա կրոնը առաջ քշել Թեհրանի հետ եւս հարցերը կարգավորելու փորձ անելով. եւ ամենից 
կարեւորը` տարածաշրջանի իսլամ զանգվածների վրա հիմնական ազդեցություն ունեցողի դեր առաջադրելով:
Տակավին չեն հստակացվել իսլամ բնակչությունները հակամարտությունների առաջնորդող ուժերի 
ինքնությունները: Հասցեականության պակասը կարող է զուտ մեկնաբանական լինել, որովհետեւ ի տարբերություն 
կոչի հասցեատերերին, ամբաստանյալները չեն հստակացվել: 
Ընտրարշավի ընթացքին եւ իր ընտրաճառերում Էրդողանը ավելի թափանցիկ  էր այս իմաստով: Նա խոսել էր 
Թուրքիայի մասնատման վտանգի մասին եւ ամբաստանել արեւմտյան լրատվամիջոցներն ու քաղաքացիական 
շարժումները: Ավելի ուշ ուղղակի` քրդերին: Քրդական շարժման վերազարթոնքին առընթեր Թուրքիայի 
մասնատման հավանականության մասին վերլուծումները բազմապատկվելու ընթացքում են: Արեւմտյան 
լրատվամիջոցները Արեւմուտք  են ենթադրում` գերտերություններով եւ նրանց ծրագրերով: Եւ բոլորովին 
անտեսանելի չէ քրդերին տրված զորակցությունը Արեւմուտքի կողմից: 
Ամբաստանությունների հասցեականությունը հետագայում ավելի է պարզվելու: Մինչ այդ, Անկարան փորձել է 
ծխածածկույթի տակ պահել իր ազդեցության տակ արդեն իսկ համախմբվածների մի կարեւոր միավորը` ԻՊ-ի 
անվան տակ գործողները:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Թուրքիայի նախագահի կոչը ուղղված Միջին Արեւելքի երկրներին հասցեական է առաջին հայացքից`  Էրդողանը նշում է այն երկրները, ուր դեպքեր են արձանագրվում։ Բայց հասցեական չէ կոչի պարունակած ամբաստանության 
բաժինը, որը պետք է փորձել հասցեականացնել, մեկնաբանության կարգով:

Ուրեմն. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է ուղղել Մերձավոր Արեւելքի մեջ  ապրող մահմեդականներին միավորվելու ընդդեմ իրենց բաժանել ցանկացողների: Էրդողանը նշել է, որ գոյություն ունի Մերձավոր Արեւելքում միջկրոնական հակամարտություններ հրահրելուն ուղղված դավադրություն, հետեւաբար տարածաշրջանի երկրները պետք է միավորվեն ընդդեմ այդ դավադրության:

«Աշխարհում նպատակադրվածություն կա մեզ բաժանելու: Տեսեք, թե ի՛նչ է կատարվում Իրաքում, Սիրիայում, Պաղեստինում եւ Լիբանանում», նշել է նա:
Անդրադառնալով Իրանի եւ Թուրքիայի միջեւ տարակարծությունների առկայությանը` Էրդողանը հաստատել է այդ հանգամանքը եւ հավելել, որ միջկրոնական տարբերությունները չպետք է իրենց թշնամիներ դարձնեն, այլ՝ իսլամությունը պետք է դառնա նրանց համար իբրեւ կողմնորոշիչ: Կոչը, պարզ է, ուղղվել է նախ եւ առաջ:

Իրաքին, Սիրային, Պաղեստինին եւ Լիբանանին: Հիմա փորձենք հստակացնել, թե որո՛նք են նախ` իսլամ բնակչությունը բաժանել ցանկացողները, միջկրոնական 
հակամարտություններ հրահրողները, իսլամական աշխարհին բաժանումով սպառնացողները: Նուրբ բաժինը վերաբերում է Իրանին. ըստ թուրք նախագահի, այո՛, գոյություն ունեն տարակարծություններ Թեհրանի եւ Անկարայի միջեւ, սակայն շիա-սյուննի երկվությունը չպետք է պատճառ դառնա, որ երկրները թշնամանան: 
Էրդողանը շատ արագ հակասել է թշնամանալու հնարավորությունը հեռացնելու իր մոտեցմանը, երբ այս անգամ քննադատել է Իրանին` ասելով, որ վերջինս «նեղ կրոնական համոզումներից ելնելով աջակցում է Սիրիայի նախագահի վարչակարգին, որը Էրդողանի խոսքով` երկարաձգում է հակամարտությունը: 

Աշխարհաքաղաքական օրակարգի վերածված սիրիական պատերազմի ամբողջ պատասխանատվությունը Իրանի ուսերին բարդելու այս մարտավարությունը ավելի կբացատրվի, երբ այս անգամ արտգործնախարար Չավուշողլուն հայտնում է, որ իրենք մեծ ջանքեր  են գործադրում, որպեսզի հաղթահարեն այս ժամանակաշրջանը. «Ժամանակը կգա, եւ Թուրքիայի եւ ՌԴ-ի միջեւ հարաբերությունները  նախկինի նման կլինեն»:

Ըստ  նրա՝ օդանավի միջադեպի պատճառով չպետք է տուժեն երկու երկրների ժողովուրդները: Պարզ ընթերցումից մտածում ես, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների բարելավումը թուրքական վարքագծի համար պիտի նպաստի սիրիական պատերազմում Իրանի պատասխանատվությունը բարձրացնելու եւ լարվածությունը պահելու:

 Այդքան էլ պարզ չէ մեկնաբանությունը, որովհետեւուղերձները շատ խառն են: Իրանի հետ կապված բաժնով Էրդողանը նախ հայտարարել է, որ հակառակ կրոնական տարբերություններին եւ քաղաքական 
տարակարծություններին, չպետք է թշնամանք առաջանա Թեհրանի հետ եւ թե իսլամական կրոնը պետք է կողմնորոշիչ հանգամանք ունենա գործընթացների վրա: 

Այստեղ արդեն կրոնական հանգամանքի գերակայությամբ Միջին Արեւելքի իսլամ զանգվածները համախմբողի դերակատարության ստանձնման փորձն է, որ Անկարան կատարում է:  Մինչեւ այսօր, սուր հակասություններով հանդերձ Մոսկվայի հետ լարվածությունը վերացնել՝ Թեհրանը մեղադրելով, եւ ապա կրոնը առաջ քշել Թեհրանի հետ եւս հարցերը կարգավորելու փորձ անելով. եւ ամենից կարեւորը` տարածաշրջանի իսլամ զանգվածների վրա հիմնական ազդեցություն ունեցողի դեր առաջադրելով: 

Տակավին չեն հստակացվել իսլամ բնակչությունները հակամարտությունների առաջնորդող ուժերի ինքնությունները: Հասցեականության պակասը կարող է զուտ մեկնաբանական լինել, որովհետեւ ի տարբերություն կոչի հասցեատերերին, ամբաստանյալները չեն հստակացվել: Ընտրարշավի ընթացքին եւ իր ընտրաճառերում Էրդողանը ավելի թափանցիկ  էր այս իմաստով: Նա խոսել էր 
Թուրքիայի մասնատման վտանգի մասին եւ ամբաստանել արեւմտյան լրատվամիջոցներն ու քաղաքացիական շարժումները:

Ավելի ուշ ուղղակի` քրդերին: Քրդական շարժման վերազարթոնքին առընթեր Թուրքիայի մասնատման հավանականության մասին վերլուծումները բազմապատկվելու ընթացքում են: Արեւմտյան լրատվամիջոցները Արեւմուտք  են ենթադրում` գերտերություններով եւ նրանց ծրագրերով: Եւ բոլորովին անտեսանելի չէ քրդերին տրված զորակցությունը Արեւմուտքի կողմից: Ամբաստանությունների հասցեականությունը հետագայում ավելի է պարզվելու: Մինչ այդ, Անկարան փորձել է 
ծխածածկույթի տակ պահել իր ազդեցության տակ արդեն իսկ համախմբվածների մի կարեւոր միավորը` ԻՊ-ի անվան տակ գործողները:


ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին