▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գառնիկ Դանիելյանը որոշել է շառից-փորձանքից հեռու մնալ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկուշաբթի օրը Բագրատ սրբազանը վերադարձել է Մոսկվայից։ Գառնիկ Դանիելյանին հարցրինք՝ Սրբազանը քաղաքական հանդիպումներ ունեցե՞լ է։ «Չեմ խոսացել Սրբազանի հետ, չեմ կարող ասել»: Ինչպե՞ս․ առողջական վիճակո՞վ էլ չեք հետաքրքրվել։

«Խոսացել եմ հետը, ասել եմ՝ ոնց եք զգում, ասել է` լավ եմ, հիմա՝ մարդ եմ, ես էլ խնդիրներ ունեմ, զբաղված եմ` կուսակցական ժողով կա, բան կա, պարապ նստած չեմ»: Իսկ առաջիկայում հավաք, միջոցառում նախատեսվո՞ւմ են։ «Տեղյակ չեմ»։

Մինչդեռ օրեր առաջ ասել էր, որ Սրբազանը հայ համայնքի հետ է հանդիպել, իսկ քաղաքական հանդիպման լուրերը «ստահոդ» էր անվանել։

Դանիելյանը գուցե այդ մեկնաբանության համար նկատողություն է ստացել ու որոշել է շառից-փորձանքից հեռու մնալ` չխոսել Սրբազանի հանդիպումներից»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին