▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞րն է Սերժի և Գագոյի հիմնական կոնֆլիկտը

Պառլամենտարիզմի հայրենիքը համարվում է Անգլիան, որտեղ առաջինը ընդունվեց Իրավունքների Բիլը և սահմանափկվեց թագավորի իրավունքները: Սկզբնական շրջանում իրավունքները տարածվում էին միայն ազնվականների, այսինքն քրեական օլիգարխների վրա: Հետագայում այդ իրավունքները սկսեցին տարածվել նաև մյուս դասակարգների վրա: Հետաքրքիր է, որ անգլիացիներն իրենց պարլամենտարիզմի հիմքը համարում են սակսերին:
.
Սակսերը գերմանական ցեղեր էին, որոնք եկել էին Գերմանիայից ու գրավել Անգլիան: Նրանք ունեին մի հետաքրքիր կառավարման ձև. չունեին թագավորներ և կարևոր որոշումներն ընդունվում էին տարին մեկ հրավիրվող ցեղապետների ժողովում: Այդ ժողովները կոչվում էին Tink, որից և հետագայում առաջավավ think-մտածել բառը:
.
Այսօր Բարգավաճ Հայաստանը ապստամբել է Սերժ Սարգսյանի դեմ: Պարզ է, որ այստեղ ժողովրդավարության որևէ նշույլ չկա, ուղղակի գլխավոր օլիգարխներից մեկը ձեռնոց է նետել իրավական սահմանափակումներից զերծ կառավարիչի դեմ և պահանջում է ներօլիգարխիական դեմոկրատիա, որը համահունչ է խոշեր բիզնեսի շահերին:
.
Հին ժամանակներում անգլիական պառլամենտարիզմի և իրավունքների թիվ մեկ հարցը սեփականության անձեռնմխելիության խնդիրն էր և սեփականությանը վերաբերող վեճերը օրինական ժանապարհով լուծելու մեխանիզմների ստեղծումը: Օլիգարխների և խոշոր բիզնեսի հիմնական պահանջը, այսօրվա Հայաստանում, նույնն է` զերծ մնալ Սերժի կլանի ռեկետից և որոշակի խաղի կանոններ ընդունել: Դա ձեռնտու պրոցես է անգամ Սերժ Սարգսյանին մերձ բիզնես շրջապատին:Սա է այսօրվա քաղաքական պրոցեսի ողջ իմաստը: Այլ բան պետք չէ որոնել: Պատմական առումով Սերժը պարտված է:

Ստեփան Դանիելյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին