▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որևէ նախագիծ Հայաստան բերելուց հետո նախ մտածեք` այն որքանով է համահունչ մեզ

Կրկին քննարկվում են Իքսֆակտորյան կիքսերը, տեղ գտնող բացասական ու նույնիսկ տհաճ երևույթները: Ամենալավ ու ամենահաջողված նախագիծը նույնիսկ կարող է Հայաստանում վերածվել գռեհիկ ասած "բոշի բազար"-ի: Սա բնական ու օրինաչափ երևույթ է: Որևէ նախագիծ Հայաստան բերելուց առաջ կարելի է ասենք փորձաքննություն անցկացնել, թե այն որքանով կաշխատի Հայաստանում, որքանով կտեղայնանա ու կինտեգրվի մեր մենթալիտետի հետ: Այլապես որևէ նախագծում անհնարին է խուսափել անցանկալի, տհաճ ու բացասական երևույթներից: Օրինակ, ինչպես կաշխատեր նույն "Շանթ" ՀՌԸ-ի "Ժողովրդական երգիչ" նախագիծն ԱՄՆ-ում: Ինչ պիտի երգեին օրինակ ամերիկացիները այդ նախագծի ժամանակ: Բնական է որպես ազգ դեռ ձևավորման փուլում գտնվող ամերիկյան հավաքականության համար մեր "Ժողովրդական երգիչ"-ը ուղղակի անհասկանալի ու անընդունելի կլինի: Նույնկերպ նաև մեզ համար է անհասկանալի ու անընդունելի է "Իքս ֆակտոր"-ում հաճախ տեղ գտնող բացասական դեպքերը, սկսած մասնակիցների վրա ծիծաղելուց ու ծաղրելուց, անկախ այն բանից, թե միջազգային Իքս Ֆակտոր`-ում դա ընդունված է կամ անկախ թե ժյուրիի մասնակիցները ինչ կերպ կմեկնաբանեն իրենց կեցվածքը: Ամենապարզ հակափաստարկը, իսկ ժյորիի որևէ անդամ կուզենար, եթե իր երեխայի կամ իր հարազատի երեխայի հանդեպ նման կերպ վերաբերվեին: Իհարկե չէր ուզենա, ցավ կապրեր: Այնպես որ .... Իհարկե հասկանալի է նաև որ երբեմն այնպիսի "դեմքեր"-ի հետ առերեսվելու դժբախտություն է պատահում, որ ինչ էլ անես, նյարդերդ տեղի են տալիս: Ուրեմն այստեղ սխալը կազմակերպիչինն է, Շանթ ՀՌԸ-ինը, որը նախագիծը Հայաստան բերելիս հաշվի չի առել շատ նրբություններ, սկսած արդեն նշածս ազգային մեր առանձնահատկությունների, մենթալիտետի ու հոգեկերտվածքի հետ նախագծի համապատասխանությունից կամ Հայաստանում ինտեգրվելու մակարդակից, տեղայնավելու հնարավորություններից: Բնական է նույն նախագիծը Անգլիայում այլ կարեպ է ստացվում, Բրազիլիայում այլ, Հայաստանում այլ, քանի որ անգլիացին անգլիացի է, բրազիլացին բրազիլացի, հայը` հայ, այսինքն տարբեր են ու ինքնահատուկ: Ուրեմն չպետք է նույն դակիչով դակել բոլոր երկրների նախագծային տարբերակները, ժյուրին էլ չպետք է ուղղակի կներեք արտահայտությանս` կապկի անգլիացի, ամերիկացի, բրազիլացի կամ այլ ազգի ժյուրիի անդամի կեցվածքը:

 

Առնո Մահդեսի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին