▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը ծանր պայման է դրել. Վազգեն Սարգսյանի անվան փողոցն անգամ կարող է ռևանշիզմ համարել

Ադրբեջանը ծանր պայման է դրել. Վազգեն Սարգսյանի անվան փողոցն անգամ կարող է ռևանշիզմ համարել

***

«Փաշինյանն ուզում է կոռեկտ լինի Ալիևի նկատմամբ, բայց կոռեկտ չի իր ժողովրդի նկատմամբ։ Ակնհայտ է, որ այս իշխանությունները շարունակում են «ինչ ուզում ենք, էդ էլ բանակցում ենք» քաղաքականությունը»,-ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Իրենց ողջ բանակցային գործընթացը բերեց Արցախի պատերազմին, հիմա էլ իրենք են խոստովանում, որ պատերազմը կարող է COP29-ից հետո սկսվել։ Իրենք ասում են՝ մենք լեգիտիմ հիմք ենք ստեղծում, բայց իրենց ստեղծած լեգիտիմ հիմքը փաստորեն լեգիտիմ հիմք է տալիս Ադրբեջանին։ Ադրբեջանը գնալով ավելի է լկտիանում։ Իրենք խոստովանում են, որ պատերազմը կարող է վաղն էլ սկսվի, բայց չեն հասկանում, որ ուրեմն պետք է փոխվի քաղաքականությունը։ Հավանաբար ինչ-որ պարտավորություններ ունեն»,- նշեց Խաչատրյանը։

***

«Այս քառօրյան, որ, ըստ էության, վերածվեց մեկօրյայի, հերթական անգամ բացահայտեց ի լուր բոլորի, թեև մենք գիտեինք, որ ինչպես է քաղաքական մեծամասնությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ալեն Սիմոնյանի և այլ առաջատար ՔՊ-ականների ակտիվ մասնակցությամբ ուրանում Արցախը, Արցախի ժողովրդի իրավունքները»,-ճեպազրույցի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Երբ որ նրանք դեմ քվեարկեցին քննիչ հանձնաժողովի կազմի հաստատման հարցին, ցույց տվեցին, որ ապրումակցման որևէ նշույլ անգամ չկա նրանց մտադրությունների մեջ չկա։ Այնուամենայնիվ, քննիչ հանձնաժողովը, որ իրավունքի ուժով ստեղծվելու է, նախագահի թեկնածությունը առաջադրվում և հաստատվում է դիմումատուների կողմից, քննիչ հանձնաժողովի նախագահը Արթուր Խաչատրյանն է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին