▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Fastex-ը մասնակցել է Սինգապուրում կայացած Token2049 միջոցառմանը

Ս․թ․ սեպտեմբերի 18-19-ը Ֆասթեքսը մասնակցել է Սինգապուրում անցկացվող Token2049 միջոցառմանը, որը կրիպտոակտիվների և համընդհանուր Web3 ոլորտի իրադարձությունների շարքում ամենահեղինակավոր միջոցառումներից է:

Այն միավորում է այս ոլորտում միջազգային առաջատար կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ստեղծողների և մասնագետների, որոնք հնարավորություն ունեն առաջարկելու իրենց նորարարական լուծումները և քննարկելու ոլորտի զարգացման միտումները: Web3 ոլորտի ռահվիրաներից Ֆասթեքսը ներկայացրել է Fastex Exchange կրիպտոակտիվների փոխանակման հարթակը, Fastex Card վճարային քարտը, Fastex Wallet-ը, AKNEYE-ը և ftNFT հարթակն իր ֆիջիթալ տաղավարներով:

Ֆասթեքսն առաջարկում է բազմաթիվ Web3 լուծումներ՝ նպատակ ունենալով ամբողջական փորձառություն տրամադրել թվային լուծումների ժամանակակից սպառողին: Էկոհամակարգի բազմաթիվ պրոդուկտները, Web3 ծառայությունները և դրամաշնորհային ծրագիրը հնարավորություն է տալիս մասնագետներին գաղափարներն իրականություն դարձնել Բահամուտ բլոկչեյնում: Միջոցառման ընթացքում այցելուները ծանոթացել են բլոկչեյնը որպես ծառայություն (BaaS), կրիպտոակտիվների ցուցակման և կրիպտոարժույթների փոխանակման հարթակների ստեղծման ծառայություններին, որոնք միասնաբար բիզնեսը բլոկչեյն տեխնոլոգիաներում ինտեգրելու համար են:

Այս ամենի մասին իր տեսլականով կիսվել է Ֆասթեքսի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը Derypt-ին տված հարցազրույցում. «Ներկայումս էկոհամակարգի կենտրոնացումը ուղղված է ոլորտի իրավական կանոնակարգումներին՝ մասնավորապես շուտով Եվրոպայում ուժի մեջ մտնող MiCA կարգավորմանը, որին մենք ակտիվորեն պատրաստվում ենք, քանի որ ամեն բան շատ արագ է փոխվում և պետք է անընդհատ բարելավել առաջարկվող ծառայությունների որակը: Մյուս կողմից անչափ կարևորում ենք Բահամուտ հիմնադրամի գործունեության շարունակական զարգացումը, որն իր հերթին հիմք է հանդիսանում նոր ապակենտրոնացված հավելվածների ստեղծմանը և հետագայում վստահելի գործընկերների ներգրավմանը»:

20.000-ից ավելի այցելու, աշխարհի խոշորագույն լրատվական ընկերությունների կողմից լուսաբանում և 300-ից ավելի ներկայացուցիչներ ունեցող Token2049-ը կարևոր հարթակ էր Ֆասթեքս էկոհամակարգի ներկայացման, նոր գործընկերային փոխհարաբերությունների ձևավորման և ապագայի գաղափարներով զինվելու համար, որոնցով Ֆասթեքսի թիմը կվերադառնա և կկիսվի հաջորդ հանդիպումների ընթացքում՝ առաջարկելով լավագույն լուծումներն իր ընդլայնվող համայնքին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին