▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 13-ամյա դպրոցականից փորձել են գումար շորթել. չստանալով ծեծել են

Խաչատուր Աբովյանի անվան հ. 84 հիմնական դպրոցի 7 դասարանի աշակերտները 13-ամյա դպրոցականից գումար են փորձել շորթել և չստանալով ծեծի են ենթարկել նրան, հաղորդում է Armlur.am-ը:

Ավելի ուշ կոնկրետ անձինք Երևանի սրճարաններից մեկում երեխայի հորը՝ Գոռ Առուստամյանի հետ նախապես պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպելով սրճարանում:

Նրանք զինված են եղել մահակներով և գազային ատրճանակներով, սակայն նրանց կողմից հարված ստանալով ամուսինը նույնպես դիմել է ուժի և նրանք դիմել են փախուստի:

Համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին