▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ր ուսուցչի օրն է այսօր

Ո՞ր ուսուցչի օրն է այսօր: Մի հարց տվեք երեխային և սպասեք, թե նա ինչպես է խոսում, նկարագրում, պատմում իր տպավորությունները: Ուշադիր հետևեք նրա ճիգերին, նա աշխատում է ճիշտ բառը գտնել ու իր մեկնությունն իր զգացածի նման հաղորդել ձեզ: Նա ճիշտն է փնտրում: Ինչ հրաշակերտ է նա՛ երեխան, որչափ ազնիվ է նրա դատողությունը, որքան խորը ընդունակություններ կան նրա մտքի ընդերքում, շարժումները՛ բնական, անբռնազբոս, աշխարհի կատարյալ գեղեցկություն:

Ուսուցիչ, որ կոչումդ է այս երեխաներին կրթել, սովորեցնել, ուսուցանել, մի հրաժարվի գործի դնել նախ՛ բարեսրտությունդ, խոհականությունդ, գթառատությունդ, գթասրտությունդ, հետո ավելացրու գիտելիքներով, ամբարիր երեխայի ուղեղը:

Հիշի'ր, այս ամենը, որպես մի ամբողջ բանակ տեղավորում է իր հիշողության մեջ, հղացվում է հիշողության մեջ, սնում ուղեղն ու սիրտը և մի օր էլ զուտ պատահականության մեջ դուրս է ցատկում որպես մի թռչուն, այլևս հասուն մի թռչուն և ճախրում ազատության օվկիանոսում:

Թող քո մասին հուշերը լինեն սիրալիր և ազնիվ: Թող նա քեզ միշտ հիշի ժպտալով: Ահա, այսպիսի ուսուցիչների տոնն եմ ես այսօր ցանկանում շնորհավորել:

Մարիետա Բադալյան

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին