▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոնց է լինում, որ արտաքին թշնամուն խեղճացնում ենք, իսկ ներքինից՝ խեղճանում...

Էս քանի օրը տոտալ քարոզ է տարվում, որ պետք է սատար կանգնենք Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ի կառավարությանը, որ դուրս գանք էս վիճակից...

Սա խաբկանք է ժողովուրդ, մի տրվեք ռազմահայրենասիրական այս կեղծ մոտեցմանը:

Մենք պետք է միավորվենք միայն ու միայն բանակի շուրջ, մեր զինվորների շուրջ, մնացածը փուչիկ է, որ շուտով պայթելու է , ու ինչքան շատ փչեն այդ փուչիկը, այդքան բարձր է լինելու պայթյունի ձայնը....

Քանի որ ՀՀ քաղաքացիների ռազմահայրենասիրականը բարձր է, ընկճված չենք, ուստի սպասենք, որ այն կուղղվի ներքին խնդիրները լուծելուն, մասնավորապես ՀՀ քաղաքացիները ռազմահայրենասիրական բարձր ոգով կազատվենք ՀՀԿ-ի իշխանություններից ընդհանրապես...

Ժողովուրդ, ախր շատ անտրամաբանական է էս վիճակը, ոնց է լինում, որ արտաքին թշնամուն խեղճացնում ենք, իսկ ներքինից՝ խեղճանում, ներքինին հանդուրժում, ուրեմն հանցագործ ենք բոլորս մեր իսկ անգործությամբ....

 

Դավիթ Սանասարյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին