▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օգտագործված պահպանակ հացի տոպրակու՞մ. «Երևան սիթի»-ից հերքում են

Որոշ  լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ 29-ամյա ոմն Էմիլ Դ.-ն Տիգրան Մեծի 10 հասցեում գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետի հացի տոպրակի մեջ օգտագործված պահպանակ է դրել: 

ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Էդգար Այվազյանը հերքեց այս լուրը՝  նշելով, որ նման բան չկա, ինքը առաջին անգամ է լսում այդ մասին և խորհուրդ տվեց այնուամենայնիվ կապ հաստատել նաև Տիգրան Մեծի 10 հասցեում գտնվող «Երևան սիթիի» տնօրինության հետ:  

ASEKOSE.am-ը հետևողական կլինի և կներկայացնի միջադեպի մանրամասները: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին