epress.am-ը գրում է. Երաժիշտ Արթուր Լոռեցյանը, ում երեխայի` Սամուելի կյանքը հունվարի 1-ին հրաշքով է հաջողվել փրկել, հանդիպում է պահանջում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի և Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ՝ ցանկանալով բարձրացնել բժիշկների անգործության հարցը, որը, նրա խոսքով, երեխայի մահվան պատճառ կարող էր դառնալ։
Լոռեցյանի խոսքով՝ ամեն ինչ սկսվել է 2013-ի դեկտեմբերի 31-ի գիշերը, երբ 2 տարեկան 4 ամսական երեխայի ջերմությունը կտրուկ բարձրացել է։ Ժամը 22․00-ի սահմաններում կանչի վայր ժամանած շտապ օգնության բժիշկնն արձանագրել է, որ երեխայի ջերմությունը 39-ն է, ապա հարցրել, թե ինչ դեղամիջոցներով են խնամում երեխային։
«Հետո սկսեց մուննաթ գալ, թե 39 աստիճան ջերմության դեպքում ինչո՞ւ ենք «Նուրոֆեն» խմացրել կամ ջերմիջեցնող մոմիկներ տվել, ապա սկսեց խորհուրդներ տալ, թե՝ «թողեք, թող օրգանիզմը պայքարի, քացախով շփեք»,-պատմել է Լոռեցյանը։ Կեսգիշերին՝ ժամը 1։30-ի սահմաններում, երեխայի վիճակը կտրուկ վատացել է և բարձր ջերմությունից նրա մոտ ցնցումներ են սկսվել։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում.