▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր սիրավե՞պ. Արման Նշանյան և Մարիաննա Ոսկանյան

Esem.am-ը գրում է.

Թեև ժամանակին մեր «Բարև, ԵՍ եմ…» ամսագրի «Բա իմացա՞ր» խորագրում անդրադարձել ենք օպերային երգիչ, դերասան Արման Նշանյանի և ռոդիոհաղորդավարուհի Մարիաննա Ոսկանյանի հնարավոր սիրային կապին, որտեղ երկուսն էլ հերքել էին դա, այնուամենայնիվ, խոսակցությունների ալիքը դեռ չի մարում: Օրերս մեր ընթերցողներից խնդրել էին պարզել՝ արդյոք Արման Նշանյանն ու Մարիաննա Ոսկանյանը դեռ ընկերություն են անում. դրա պատճառը  «Վրիժառուի օրագիրը» ֆիլմի պրեմիերային էր, որտեղ Արմանին և Մարիաննային միասին էին տեսել:

Այս լուրի իսկությունը պարզելու և մշտապես միայն ճշտված լուրեր հրապարակելու ESem.am-իսկզբունքի համաձայն խոսեցինք Արմանի և Մարիաննայի հետ:

Դերասանը նախ նշեց, որ ինքն այդ ֆիլմի պրեմիերային ներկայացել է ամերիկացի դերասանուհի Ջեսիկա Ուբեռուագայի հետ: Հետո միայն անդրադառնալով իր և Մարիաննայի հարաբերություններին՝ Արմանը նկատեց. «Ես և Մարիաննան ժամանակին` տարիներ առաջ, ռոմանտիկ շփում ունեցել ենք: Իսկ արդեն շատ վաղուց պարզապես լավ ընկերներ ենք: Նա յուրահատուկ գեղեցիկ անձնավորություն է, որին որպես հարազատ մարդ կորցնելը հանցագործություն կլինի»:

Արմանը չթաքցրեց, որ ֆիլմի պրեմիերային հանդիպել է Մարիաննայի հետ, քանի որ,  նրա խոսքով, ռադիոհաղորդավարուհու քույրն աշխատել է ֆիլմի համար Հոլիվուդից ժամանած անձնակազմի հետ:

«Մարիաննան ներկա է եղել նկարահանման հրապարակում, պրեմիերային և after party-ին, ընդամենը որպես իր քրոջ նախագծի մի մասնիկ»,- մանրամասնեց դերասանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին