▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ հերոինի աղմկահարույց գործից. Pastinfo

 

Առանձնապես խոշոր չափերի հերոինի աղմկահարույց գործն արդեն դատարանում է: Ըստ մեղադրական եզրակացության, Օսման Ուղուրլուն  2013թ. սկզբներին պայմանավորվածություն ձեռք բերելով Թուրքիայի քաղաքացիներ հանդիսացող եղբայրներ` Մուստաֆա եւ Իսմայիլ Նարգեզների հետ, Իրանի Իսլամական Հանրապետությունից թմրամիջոց ձեռք բերելու եւ այն Ուկրաինա, այնուհետեւ եվրոպական երկրներ տեղափոխելու վերաբերյալ:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, այդ նպատակով 2013թ. ապրիլի 12-ին Վրաստանում իր անվամբ հիմնադրել եւ գրանցել է «Հովո Լոջիստիք» բեռնափոխադրումային ընկերությունը, որի անվամբ ձեռք բերել «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենան, որտեղ կցորդի հատակային մասում պատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց:
2013թ. դեկտեմբեր ամսին Թբիլիսի քաղաքից ձեռք բերելով տախտակ, իբրեւ թե այդ տախտակը  Իրան տեղափոխելու պատրվակով, 2013թ. դեկտեմբերի 27-ին Վրաստանից «Բագրատաշեն» մաքսակետով ժամանել է Հայաստան, որտեղից էլ 2013թ. դեկտեմբերի 28-ին «Մեղրի» մաքսակետով մուտք է գործել Իրանի Իսլամական Հանրապետության տարածք:
Ավտոմեքենան բեռնաթափելուց եւ կայանատեղիում թողնելուց հետո, ըստ մեղադրական եզրակացության,  Օ.Ուղուրլուն բանալիները տրամադրել է Նարգեզների մատնանշած Նասրի անունով հանդես եկած անձին, ով կցորդի հատուկ հարմարեցված թաքստոցում տեղավորել է 850 կգ, 160գ, 467 մգ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց` 47 փաթեթներում:
2014թ. հունվարի 16-ին մուտք են գործել ՀՀ մաքսային տարածք, սակայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության կողմից ռենտգենյան «Ռապսկան»  սարքավորման միջոցով հայտնաբերվել է «օտար մարմնի» առկայությունը:
Ըստ մեղադրական եզրակացության, Ավթանդիլ Մարտիաշվիլին Օսման Ուղուրլուի հետ, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել, տրանսպորտային միջոցի կցորդում պատրաստված հատուկ հարմարեցված թաքստոցում պահել, փոխադրել եւ մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց:
Թուրքիայի 40-ամյա քաղաքացի, նախկինում դատված  Օսման Ուղուրլուին եւ Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 61-ամյա  Ավթանդիլ Մարտիաշվիլուն մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  215-րդ հոդվածի  2-րդ մասով՝ թմրամիջոցների մաքսանենգություն եւ  266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը:

Առանձնապես խոշոր չափերի հերոինի աղմկահարույց գործն արդեն դատարանում է: Ըստ մեղադրական եզրակացության, Օսման Ուղուրլուն  2013թ. սկզբներին պայմանավորվածություն է ձեռք բերել Թուրքիայի քաղաքացիներ հանդիսացող եղբայրներ` Մուստաֆա եւ Իսմայիլ Նարգեզների հետ, Իրանի Իսլամական Հանրապետությունից թմրամիջոց ձեռք բերելու եւ այն Ուկրաինա, այնուհետեւ եվրոպական երկրներ տեղափոխելու վերաբերյալ:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, այդ նպատակով 2013թ. ապրիլի 12-ին Վրաստանում իր անվամբ հիմնադրել եւ գրանցել է «Հովո Լոջիստիք» բեռնափոխադրումային ընկերությունը, որի անվամբ ձեռք բերել «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենան, որտեղ կցորդի հատակային մասում պատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց:
2013թ. դեկտեմբեր ամսին Թբիլիսի քաղաքից ձեռք բերելով տախտակ, իբրեւ թե այդ տախտակը  Իրան տեղափոխելու պատրվակով, 2013թ. դեկտեմբերի 27-ին Վրաստանից «Բագրատաշեն» մաքսակետով ժամանել է Հայաստան, որտեղից էլ 2013թ. դեկտեմբերի 28-ին «Մեղրի» մաքսակետով մուտք է գործել Իրանի Իսլամական Հանրապետության տարածք:
Ավտոմեքենան բեռնաթափելուց եւ կայանատեղիում թողնելուց հետո, ըստ մեղադրական եզրակացության,  Օ.Ուղուրլուն բանալիները տրամադրել է Նարգեզների մատնանշած Նասրի անունով հանդես եկած անձին, ով կցորդի հատուկ հարմարեցված թաքստոցում տեղավորել է 850 կգ, 160գ, 467 մգ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց` 47 փաթեթներում:
Ըստ մեղադրական եզրակացության, Ավթանդիլ Մարտիաշվիլին Օսման Ուղուրլուի հետ, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել, տրանսպորտային միջոցի կցորդում պատրաստված հատուկ հարմարեցված թաքստոցում պահել, փոխադրել եւ մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին