▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր հարված յուրայիններին` սպասվում են ձերբակալություններ. «Հրապարակ»

«Դատելով իշխանության վերջին շրջանի գործողություններից, մանավանդ այն հանգամանքից, որ սկսել են նեղել նաեւ յուրային գործարարներին (Հակոբ Հակոբյան, Աշոտ Աղաբաբյան, Գարեգին Նուշիկյան եւ այլք)՝ տարբեր ստուգումների, տուգանքների տեսքով, կարելի է եզրակացնել, որ բյուջեի «հատակն» արդեն երեւում է, եւ այն լցնելու հրատապ խնդիր է առաջացել:

Ընդ որում, մեր տեղեկություններով, «նեղում են» ոչ միայն խոշորներին, այլեւ մանր ու միջին բիզնեսի «արտոնյալներին», որոնցից հավաքած գումարները կարծես թե եղանակ չեն կարող ստեղծել: Բայց հիմա, ինչպես ասում են, ամեն լուման հաշված է, եւ «մկան թուքն էլ ջաղացին օգուտ է»:
Երեկ բիզնես շրջանակներում  լուրեր էին շրջանառվում, որ իշխանությունը նոր «հարված» է նախապատրաստում:

Ըստ լուրերի, այս անգամ բանը չի սահմանափակվելու միայն տույժ-տուգանքներով: Տագնապած գործարարները շշնջում էին, որ իշխանությունը որոշել է ավելի կտրուկ քայլեր ձեռնարկել՝ ընդհուպ ձերբակալություններ, քրեական գործեր՝ հարկերը թաքցնելու հիմքով: Ընդ որում, ասում են, ոչ թե բիզնեսի տերերն են տուժելու, այլ նրանց գործադիր տնօրենները, հաշվապահները, որոնց վրա է «կոտրվելու» կուժն ու կուլան»:

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Հրապարակ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին