Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը Aravot.am-ին այս անգամ, պատմում է, թե վերջին տարիներին Սուրիկ Խաչատրյանը ինչ շինություններ է Գորիսում սեփականաշնորհել:
Նրա պատմելով, Գորիսի «Հայկոպի» հաշվեկշռում գտնվող հանրախանութը, երբ տարիներ առաջ աճուրդի էր դրվել, երկու անգամ հատուկ նպատակով աճուրդը ձախողվեց: Եվ երրորդ անգամ 20 միլիոն դրամով 4000 քմ տարածք ընդգրկող սրբատաշ բազալտից կառուցված այդ շինությունը գնեց Սուրիկ խաչատրյանը` ձեւակերպելով սկզբում իր եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի որդու անունով, հետո իրեն պատկանող «Տիգրան եւ Տրդատ» ընկերության անունով: Ընկերության տնօրենն իր աներձագն է՝ Վարդան Բարսեղյանը: Պարոն Հարությունյանի խոսքերով, այդ շինության ներսում երկու հանդիսությունների սրահ է գործում.« Չկա Գորիսի որեւէ պաշտոնյա կամ աշխատավարձ ստացող քաղաքացի, որ իրեն թույլ տա այլ վայրում միջոցառում անցկացնել: Այդ շինության համար ոչինչ չի վճարում պետությանը` ոչ կոմունալ ծախսերը, ոչ հարկեր, անգամ աշխատողները ձեւակերպված չեն: Այդ շենքի մեջ է գործում նաեւ «Տրդատ եւ Տիգրան» ընկերությունը, որը եվրոդռների եւ լուսամուտների արտադրությամբ է զբաղվում»:
Գորիսի նախկին քաղաքապետի խոսքերով, Սուրիկ Խաչատրյանը սեփականաշնորհել է նաեւ Գորիսի քաղաքային սեփականություն հանդիսացող եւ խորհրդային ժամանակների վերջին տարիներին կառուցված 8 հարկանի 6000 քմ տարածքով հյուրանոցը` 17 միլիոն դրամով. «Մի քանի տարի առաջ չնչին գնով սեփականաշնորհել է նախ իր վարորդի` Մանվել Մալինցյանի անունով, հետո փոխել «Տիգրան եւ Տրդատ» ընկերության տնօրեն աներձագի անունով: Կեսից ավելին արդեն եվրոնորոգված է, ու հյուրանոցի արժեքը լինելու է նվազագույնը 6 միլիոն դոլար»:
Ըատ Սամվել Հարությունյանի , Գորիսի պատանի ստեղծագործողների տան տարածքում ապօրինի շինարարություն է սկսել Սուրիկ Խաչատրյանի կրտսեր եղբոր` Սերոբ Հոպոպ մականունով Խաչատրյանի որդին` առանց ճարտարապետական նախագծի. «Ում սպանության համար 12 տարի են դատապարտել»
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ :