▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նման լեքսիկոնը հարիր չեմ համարում իմ երկրի սիմվոլին.ՀՀԿ-ի պատասխանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին.armtimes.com

 

http://armtimes.com/Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների գործընթացին՝ այն անվանելով «խրախճանք ժանտախի ժամանակ»: Լեւոն Տեր-Պետրոսյանը հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանը, պետական մտածողություն դրսևորելով, ի զորու է թեկուզ ժամանակավորապես կասեցնել նոր սահմանադրության ընդունման գործընթացը: Armtimes.com-ը ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է կասեցնել սահմանադրական փոփոխությունների գործընթացը:«Սերժ Սարգսյանը դրսեւորում է պետական մտածելակերպ, այդ իսկ պատճառով գնում ենք սահմանադրական բարեփոխումների: Պետական մտածելակերպը ես դրա մեջ եմ տեսնում, որովհետեւ այս սահմանադրական բարեփոխումները մեր երկրի ապագայի համար անհրաժեշտություն են»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Ի պատասխան Լեւոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանության, որ «Այո»-ի քարոզիչները չունեն իրենց հավաստիացումների արժանահավատությունն ապացուցելու և ժողովրդին համոզելու որևէ բանական փաստարկ, բացի «ազնիվ խոսք, հորս արև, մեռնեմ թե սուտ եմ ասում» տիպի մանկական թոթովանքներից, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Բնականաբար դա ավելորդություն է եւ պաշտպանության ամենալավ միջոցը դա հարձակումն է, որովհետեւ դուք բոլորդ եւ հանրությունը, լրատվամիջները եւ առավել եւս իրենք գիտեն, որ իրենց «ոչ»-ը չհիմնավորված է եւ, բնականաբար, պետք է հակադարձեն, որ «Այո»-ն չունի հիմնավորումներ, բայց մենք բոլորս գիտենք, որ «Այո»-ն հիմնավորված է եւ իրենք էլ դա շատ լավ գիտեն եւ «Ոչ»-ի համար որեւէ հիմքեր չկան, որովհետեւ այն ինչի մասին մենք խոսում ենք, դրանց մասին խոսել են բոլորը, ընդդիմադիր քաղաքական ուժերը, ընդհուպ իրենց քաղաքական ուժից սկսած. որ ՀՀ-ի համար ապագան կայանում է խորհրդարանական մոդելի մեջ: Այդ խոսակցությունները պարզապես հանրությանը դուր գալու համար են»: 
Հարցին՝ չե՞ք կարծում, որ առաջին նախագահի խոսքը հանրության վրա ազդեցություն կունենա եւ «Այո»-ի որոշակի զանգված կտեղափոխվի «Ոչ»-ի դաշտ, Հանրապետական խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ես չեմ ուզում մեր նախագահներին, առաջինը կլինի, երկրորդ նախագահը կլինի, թերագնահատել իրենց դերակատարությունը, որովհետեւ իրենք վերջիվերջո մեր երկրի խորհրդանիշներն են եղել: Համենայնդեպս հարկավոր չի իրենց նախագահական հեղինակությունն օգտագործեն ժողովրդին ապակողմնորոշելու համար: Ես դա այդքան էլ նորմալ չեմ ընդունում: Այդ իսկ պատճառով ինձ թվում է, որ դա չի կարող որեւէ ազդեցություն ունենալ, որովհետեւ նման տիպի լեքսիկոնը ես հարիր չեմ համարում իմ երկրի սիմվոլներին»:

armtimes.com-ը գրում է. Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների գործընթացին՝ այն անվանելով «խրախճանք ժանտախի ժամանակ»:

ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ի պատասխան Լեւոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանության, որ «Այո»-ի քարոզիչները չունեն իրենց հավաստիացումների արժանահավատությունն ապացուցելու և ժողովրդին համոզելու որևէ բանական փաստարկ, բացի «ազնիվ խոսք, հորս արև, մեռնեմ թե սուտ եմ ասում» տիպի մանկական թոթովանքներից, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Բնականաբար դա ավելորդություն է եւ պաշտպանության ամենալավ միջոցը դա հարձակումն է, որովհետեւ դուք բոլորդ եւ հանրությունը, լրատվամիջները եւ առավել եւս իրենք գիտեն, որ իրենց «ոչ»-ը չհիմնավորված է եւ, բնականաբար, պետք է հակադարձեն, որ «Այո»-ն չունի հիմնավորումներ, բայց մենք բոլորս գիտենք, որ «Այո»-ն հիմնավորված է եւ իրենք էլ դա շատ լավ գիտեն եւ «Ոչ»-ի համար որեւէ հիմքեր չկան, որովհետեւ այն ինչի մասին մենք խոսում ենք, դրանց մասին խոսել են բոլորը, ընդդիմադիր քաղաքական ուժերը, ընդհուպ իրենց քաղաքական ուժից սկսած. որ ՀՀ-ի համար ապագան կայանում է խորհրդարանական մոդելի մեջ: Այդ խոսակցությունները պարզապես հանրությանը դուր գալու համար են»: 
Հարցին՝ չե՞ք կարծում, որ առաջին նախագահի խոսքը հանրության վրա ազդեցություն կունենա եւ «Այո»-ի որոշակի զանգված կտեղափոխվի «Ոչ»-ի դաշտ, Հանրապետական խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ես չեմ ուզում մեր նախագահներին, առաջինը կլինի, երկրորդ նախագահը կլինի, թերագնահատել իրենց դերակատարությունը, որովհետեւ իրենք վերջիվերջո մեր երկրի խորհրդանիշներն են եղել: Համենայնդեպս հարկավոր չի իրենց նախագահական հեղինակությունն օգտագործեն ժողովրդին ապակողմնորոշելու համար: Ես դա այդքան էլ նորմալ չեմ ընդունում: Այդ իսկ պատճառով ինձ թվում է, որ դա չի կարող որեւէ ազդեցություն ունենալ, որովհետեւ նման տիպի լեքսիկոնը ես հարիր չեմ համարում իմ երկրի սիմվոլներին»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին