ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, արձագանքելով լրագրողի մեջբերմանը, թե Ռուսաստանն ինքն է իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերի բերումով հեռանում տարածաշրջանից, նշել է․
«Չմեկնաբանելով Հայաստանի վարչապետի խոսքերը, որոնք վերջին օրերին շատ են ասվել, կցանկանայի նշել որ պետք է պատասխանատու լինել սեփական արարքների համար, ոչ թե անվերջ ու ամեն առիթով մեղավորներ փնտրել։ Հենց դրանում է պետական գործչի տարբերությունը անցողիկ մարդուց, որը չի մտածում իր երկրի պետական շահերի մասին։ Այլապես, այս ամենը նման է վատ պարողի մասին պատմությանը»։