ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Նիկոլն ընտրությունով չի եկել, որ ընտրությունով հեռացվի. ոնց եկել է, տենց էլ հեռացվելու է:
Հարգելի հայրենակիցներ ջան:
Սրանց բղավոցները, հարցազրույցները, 50 պլուս 1 ձայն ստանալու հավակնություններն ու հոխորտանքները թեթեւ տարեք։
Ընտրությունը հարց չի լուծելու։
Նիկոլը ընտրությունով չի եկել, որ ընտրության արդյունքում հեռանա։
Եկել է մարդկանց խաբելով ու ոտքի հանելով։
Նա դարձել է վարչապետ 100 հազարավոր քաղաքացիների խաբելու ու փողոցային պայքարի արդյունքում։
Հետեւաբար, նույն ձեւ էլ պետք է հեռացվի։
Հայ ժողովուրդը պետք է 100 հազարներով հավաքվի ու հեռացնի սրանց հակապետական ռեռիմին։
Ասում են՝ Նիկոլը կկրակի ժողովրդի վրա։
Գլուխը պատով կտա։
100 հազար մարդ հավաքվի Երեւանի կենտրոնում, տեսնեմ էդ ո՞վ է կրակելու հրաման տալիս։
Խելոք հեռանալու է ու փախնի…
Թե բա փախնող չեմ։
Չփախնողն Աշոտյանն է, կապիտուլյանտ։
Դու փախել ես ու դեռ փախնելու ես՝ փուռը տաս քո քպ-իստներին։
Կապրենք՝ կտեսնենք, ով էր ճիշտ, իսկ ով՝ սխալվեց։
Որ ճամփով եկել ես, նույն ճամփով էլ գնալու ես»։