ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ ես էլ եմ էն մարդկանցից մեկը, ով անդրադարձել ա «գեներալ-լեյտենանտ» Սաքոյին, ապա իր վերջին լայվին էլ պատասխանեմ:
Քեզ, ոչ թե թերագնահատում են, այլ ասում են, որ դու օդ ես: Օդ ես, որովհետև մի ասածդ մյուսի հետ չի բռնում: Դու շարքային անպատասխանատու ես ու պառակտիչ, իսկ հիմա հիմնավորեմ:
Հրապարակում ասում ես, որ սա պատերազմ ա քրիստոնեության ու մահմեդականության միջև: Նախ դու գոնե հասկանու՞մ ես, թե ինչ ես խոսում: Դու խոսում ես կրոնից` չհասկանալով, որ միայն դա բավական է, որպեսզի բոլորը լծվեն հայի դեմ պայքարի մեջ, մի կողմ թողնելով բոլոր խնդիրները` տարածքային, հումանիտար և այլն: Կպնում ես դավանանքին, մինչդեռ հարևան երկիր ունենք` Իրանի Իսլամական Հանրապետություն անունով, ով պարբերաբար հանդես է գալիս հայտարարությամբ, որ չի հանդուրժի ՀՀ սահմանների փոփոխություն: Հիմա սա գիտակցված քայլ էր, թե՞ ոչ: Դու էլ ես չէ հասկանում, որ ասածդ անհեթեթություն ա:
Ասում ես, որ քաղաքական բնույթի չի քո «շարժումը», բայց գնացել էիր Կառավարության շենքի դիմաց ժամկետներ էիր նշում: Թե բա՝ պատերազմով ենք բացելու ճանապարհը, բայց Նիկոլին բան մի ասեք: Տո հենց Նիկոլդ ա հանձնել Արցախը, իսկ դու ասում ես, որ բան չասե՞նք: Վերջը ճանապարհը բացեցի՞ք, թե՞ մտածում եք մարդկանց հույզերի հետ կարաք խաղաք ու մարսեք: Առանց զենքի մեյդան ես ընկել ու մտածում ես, որ սաղ էշ են, պետքա քեզ կարգես, որպես փրկի՞չ: Հայը քո պես շատ փրկիչներիա տեսել ու բոլորիցդ էլ կուշտ ա:
Հրապարակում ասում էիր, ով քրիստոնեության հետ կապ ունի, պետք ա գա ու միանա մեզ: Էս ի՞նչ պառակտիչ միտք ա: Ես, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ եմ, բայց քեզ միանալու չկա, որովհետև արածդ, ասածդ` օդ ա: Լայվիդ մեջ ասում ես, որ ով քեզ թերագնահատում ա, ապա մարդիկ տվյալ անձի նկարը քաշեն ու գցեն իրենց էջեր ու ինչ ասես գրեն: Ասենք, իմ նկարը մի տեղ տենամ, էդ «դրոնին» երնեկ կտաս: Ու երնեկ կտան նաև նրանք, ովքեր հանկարծ իրենց «ռամսերը» կխառնեն:
Նիկոլի դաբրոյով շոուներդ ուրիշ տեղ գնա արա: Թե բա՝ եկել ենք «ռըսի» հետ բանակցելու: Դու ո՞վ ես, որ ռուսի հետ բանակցես: Էդ ի՞նչ ա, մտածում ես ռուսական զորքը սպասում էր քեզ, որ սպայկայի շոուն մինչև վերջ քո շոուով իրականացնե՞ք:
Հարց. երեք օր ա արդեն, բացի հային հայի դեմ հանելուց, ռուսին կպնելուց, ի՞նչ ես արել դու:
Հ.Գ. Թե բա՝ մենք ամեն մեկս զենք ենք, պատերազմով կբացենք ճանապարհը, թե բա մինչև ժամը 18:00 ժամանակ ենք տալիս, թե բա՝ ես հրամանատար եմ: Ստեղ են ասել` իյա, իրո՞ք»:
|