Կառավարության շենքի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի ներկայացուցիչն է Հայաստանում. «Եթե նա մնա, շարունակվելու են պատերազմները: Երկրի ղեկավարությունը գտնվում է օտար ագենտների ձեռքում: Մեր առջև խնդիր է դրված՝ Նիկոլից ազատվել»: Թարմացված․ «Չեմ ասի՝ ժողովրդի մեծ մասը մեր կողմն է, չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլի դեմ է, ու այս անգամ խուսափել պարտությունից, չի կարողանա»,- Կառավարության շենքի մոտ, լրագրողների հետ զրույցում, ասել է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը: Նա նշել է, որ ընդդիմությունը վճռական է տրամադրված: |
Թարմացված․ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը Կառավարության շենքի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց, որ օրվա ընթացքում անհնազանդության գործողությունները կշարունակվեն, իսկ ժամը 18:00-ին հանրահավաք է սպասվում: |
«Նիկոլը Ադրբեջանի ներկայացուցիչն է Հայաստանում»․ Վազգեն Մանուկյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet