▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի՝ 1988-ին, 13 տարեկանում գրած «Արցախ» բանաստեղծությունը

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նիկոլ Փաշինյանի՝ 1988 թվականին, 13 տարեկանում գրած «Արցախ» բանաստեղծությունը։

ԱՐՑԱԽ

Այո, ես սնվել եմ այս արեւի տակ,

Այս արեւի տակ՝ ջերմ ու հայկական,

Այս արեւի տակ առել եմ հասակ,

Եվ դարձել եմ մարտիկ առնական։

Դուք Ղարաբաղ եք ասում այդ հողին,

Իսկ մենք՝ հայերս, ասում ենք՝ Արցախ։

Դուք այդ ասելով՝ նմանվում եք գողի,

Իսկ մենք՝ հայկական քաջարի, անվախ։

Ձեզ հայոց զավակն է տվել ազատ,

Ձեր նման լկտի անառակներին,

Եվ հայոց զավակն էլ կտա կապանք,

Ինչպես թափառող, անտեր շներին;

Մենք դրել ենք մեր ազնիվ պահանջը,

Եվ դրան, այո, կա, ապացուցում,

Եթե չլիներ պահանջն այդ ազնիվ

Արաքսն իր համար կփնտրեր նոր հուն։

Այո, Մասիսի ձյունը կհալվեր,

Եվ կաղիանար Սեւանա լիճը,

Եթե այդ պահանջն ազնիվ չէր եղել,

Եվ մենք վարվեինք ինչպես դահիճը։

Մենք Ղարաբաղին, ոչ , աչք չենք դրել,

Ինչո՞ւ աչք դնել սեփական հողին,

Դուք մեր սահմանն այնքան եք հրել,

Որ ուզում եք տիրել Մեղրու խաղողին։

Այո, այս արեւի տակ ես ծնվել,

Այս արեւի տակ ջերմ ու հայկական,

Եվ նրա համար պատրաստ ենք կռվել,

Ինչպես քաջարի մարտիկ առնական։

Նիկոլ Փաշինյանի՝ դպրոցական տարիների լուսանկարը՝ համացանցից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին