▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ, Շուշիում ե՞րբ ես մասնակցելու պատարագի, իսկ Դադիվանքու՞մ, Ամարասու՞մ, Գանձասարում կոնկրետ օր ունե՞ս ֆիքսած․․․

Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը հարցեր է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Նիկոլ, Շուշիում ե՞րբ ես մասնակցելու պատարագի: Իսկ Դադիվանքու՞մ: Իսկ Ամարասու՞մ: Գանձասարում կոնկրետ օր ունե՞ս ֆիքսած:

Ի դեպ, Աստված ըստ քեզ ո՞նց է վերաբերվում ուժայիններիդ խիտ ներկայությանը եկեղեցիներում:

Դեկտեմբերի 7-ը քաղաքական «պատարագի» վերածող անհիշողություն, անինքնասեր զանգված, մանդատի համար «ինքնասպաններ», 7 տարում 1 քառակուսի մետր բնակելի տարածք Գյումրիում չկառուցածին, Աջապահյան Միքայելին կալանավորածին, Գյումրին 2018-ից քաղաքական ավանտյուրաների մեջ մտցրածին աղ ու հացով դիմավորելուց հետո տարեք քյալլա ուտելու: Գլուխ ուտելը իրա սիրած գործն է»,-նշել է Մխիթարյանը:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին