▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ներկայացնում եմ բանակի գեներալներն են, ովքեր միացել են Նիկոլին՝ Եկեղեցու դեմ ծանր արշավում». Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. «Սրանք բանակի 3 գեներալներն են, ովքեր ներքաշվել են քաղաքական խաղերի մեջ ու միացել են Նիկոլին` Եկեղեցու դեմ ծանր արշավում։ Եվ զավեշտալի է, որ սույն դերակատար գեներալներից երկուսը սունեցիների են ` Բուդաղյանն ու Գյոզալյանը:
Իրենք գիտեն՝ ով է Նիկոլը ու թե ինչպես սյունեցին 2021-ից տեսավ իր քթի տակ նստած թշնամուն... մինչ օրս: Սույն բարձրաստիճաններն են ` Բանակի հատուկ կորպուսի հրամանատար գեներալ Արմեն Գյոզալյանը, ԳՇ հատուկ հանձնարարություններով սպա Արտակ Բուդաղյանը, ինչպես նաև գնդապետ Դավիդյանցը: Այս պաշտոնատար անձիք, վերազանցելով իրենց լիազորությունների շրջանակը, քիթները խոթել են եկեղեցի-վարչապետ գեոքաղաքական բանավեճի դաշտ, անձամբ են կանչել և բանակցել բանակի հոգևոր սպասավորների հետ, թե բա պիտի միանաք եկեղեցու նորոգման վարչապետի արշավին, ուրիշ ճար չունեք:
Բայց ահա կիսաաղքատ քահանաները ավելի տղամարդ ու արժանապատիվ են գտնվել
կտրականապես մերժել են քպ-ացած կաբինետ Անին գեներալների գայթակղիչ ու ցավալի միջնորդությունը, գրողի ծոցն են ուղարկել քաղաքականության մեջ քիթը խոթած զինվորականներին, իրենց ֆունկցիաներից դուրս բանակի ներսում անթույլատրելիորեն Դավանաբանական խնդիրներով զբաղվող գեներալներին սաստել են, աղոթել, որ դարձի գան ու չխախտեն սահմանը:
Արդյունքում ` Պապիկյան Սուրենի քիփը դարձած գեներալները հասան գնդերեցների ստորաբաժանումը գրելուն, փետրվարի 1-ից այլև լուծարված է հոգևորականների գունդը, նրանց փոխարեն կարգալույծ մի երկու նիկոլական տղա ծես ու աղոթք կանի բանակում ու կպղծի հազարներով ջահել երեխեքի հոգևոր դաստիարակությունը:
Մերժումներ ստացած ստրկամիտ գեներալներն իրենց դեմքով համարենք որ միացան եկեղեցաքանդ պրոցեսին:
Սպայի պատիվը գետնով տված գեներալներ, ղուրբան լինեք քահանաներին` Շիրակի թեմ, Արագածոտնի, Մասյացոտնի ու բոլոր էն որձ քաջ տղերքի, որ լռությամբ դիմադրում են նեռին և ձեր տեսակի որկրամոլ, պատիվը գետինը գցած հային»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին