Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խիստ ցանկալի կլիներ, որ 2018թ-ից հետո պաշտոններ զբաղեցրած ու այդ պաշտոնները լքած անձինք հանդես գան համատեղ հայտարարությամբ՝ երկու տարբեր բովանդակություններով։ Կամ՝
ա․ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի, սատարելով նրանց քաղաքական գիծն ու որոշումները,
կամ էլ
բ․ դատապարտելով ներկա իշխանությունների գործելաոճն ու քաղաքականությունը՝ տալով հստակ գնահատականներ։
Թե չէ ստացվում է, որ լիքը նախկին «հետհեղափոխական» նախարարներ, փոխնախարարներ, պատգամավորներ, մարզպետներ, կուսակցականներ և այլք, այսօր ազգափրկիչ դերակատարություն են վերագրում իրենց, լիահույս լինելով, որ բոլորի հիշողությունը շատ կարճ է․․․
«Ներկաների» օրոք «նախկին» դարձած անձանց դիրքորոշումը կարևոր է ու սկզբունքային»:
«Ներկաների» օրոք «նախկին» դարձած անձանց դիրքորոշումը կարևոր է. Հայկ Դեմոյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet