▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նազիկ Ավդալյանի հաղթանակի և պայքարի խորհրդանիշ ծանրաքարերը` Օրրանի բարեգործական ընթրիքի աճուրդին

«Օրրան» բարեգործական կազմակերպությունից տեղեկացնում են․ «Ուրախ ենք Ձեզ ներկայացնելու աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանի հաղթանակի և պայքարի խորհրդանիշը՝ մի ծանրաքար, որով նա երկար տարիներ մարզվել է։

Այսօր Օրրանի սիրելի ընկերը անձամբ նվիրեց իր կամքի ուժի այս խորհրդանիշը Օրրանին, իսկ դուք ունեք բացառիկ հնարավորություն այն ձեռք բերելու՝ մասնակցելով Օրրանի ամենամյա գալա ընթրիքին, որը կկայանա հոկտեմբերի 27-ին, Լոս Անջելեսի Republic Venue-ում։

Տոմսեր ձեռք բերելու համար այցելեք՝ orran.org։

Շնորհակալություն մեր բարի, նրբագեղ և երեխաներին այդքան սիրող Նազիկ Ավդալյանին՝ Օրրանի կողքին լինելու համար»

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին