▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Նախկիններ», «ռոբասերժական», «թալանչի» պիտակումներն այլևս արդիական չեն»․ Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի նախկին իշխանություններին ես էլ չեմ սիրում, ավելին՝ կյանքիս ամենալավ տարիները վատնել եմ նրանց դեմ պայքարելով։ Բայց հիմա խնդիրը դա չէ։ Երբ հարցը վերաբերվում է Հայաստանի անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը, բոլոր գաղափարական, մշակութային, աշխարհայացքային դասակարգային սահմանագծերը անկարևոր են դառնում։ Այսինքն, «նախկիններ», «ռոբասերժական», «թալանչի» և տարատեսակ այլ քաղաքական պիտակումները այլևս չեն կարող արդիական լինել, քանի որ ներկայիս իշխանությունը բառի բուն իմաստով ոչնչացրել է Ղարաբաղյան շարժման բոլոր նվաճումները, խորտակել է Արցախը և կազմաքանդման եզրին հասցրել Հայաստանը։ Ասվածից հետևում է, որ «թալանչի նախկինների» դեմ պայքարել, նշանակում է ուղղակիորեն աջակցել ներկայիս իշխանությանն ու նրա կողմից իրականացվող քաղաքականությանը։
Բոլոր ողջամիտ մարդկանց հորդորում եմ դուրս գալ նախկին-ներկա կործանարար փակ շղթայի տրամաբանությունից։ Ամենևին էլ չեմ առաջարկում աջակցել ընդդիմությանը, բայց առնվազն խնդրում եմ հաղթահարել անցյալի վերքերը, նեղացվածությունը, մի պահ չկարևորել անարդարությունն ու նույնիսկ քաղաքական տեռորը, այլ խոսքով՝ դուրս գալ նախկին-ներկա մտայնության վանդակից ու չերկարաձգել գործող իշխանության թշվառ գոյությունը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին