▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահ Արմեն Սարգսյանը մտադիր չէ կուսակցություն ստեղծել

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մտադիր չէ նոր քաղաքական կուսակցություն ստեղծել։ Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա 24»–ին տված հարցազրույցում` մեկնաբանելով մամուլում տարածված համապատասխան լուրերը։

Նրա խոսքով` նախագահը սահմանադրության համաձայն չի կարող կուսակցություն ստեղծել կամ որևէ կուսակցության անդամ լինել։

«Սահմանադրության երաշխավորը չի կարող քաղաքական գործունեությամբ զբաղվել և չի կարող որևէ քաղաքական ուժի հարել։ Պետության շահերը պետք է քաղաքական կոնյունկտուրայից վեր լինեն», – ասել է նա։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նոր կուսակցության մասին շրջանառվող լուրերը Սարգսյանը չի լսել և մտածել անգամ այդ մասին չի ցանկանում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին