▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարինե Սուլթանյանի կարծիքով առողջ տեսք ունենալու համար կարեւոր է…

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Նարինե Սուլթանյանն այսօրվա զրույցում պատմեց, թե ինչպես է ամռանը հետեւում իր արտսքին տեսքին, ինչպիսի դիետաներ է փորձել եւ ինչ արդյունքների է հասել:

«Ցավոք սրտի այս ընթացքում ժամանակս չի ներում, որպեսզի հաճախեմ մարզասրահ, բայց հասկանում եմ դրա կարեւորությունը եւ լավ հետեւանքները, ի ուրախություն ինձ՝ դեռեւս օգտվում եմ իմ բնատուր ռեսուրսներից: Ինչ վերաբերվում է դեմքի խնամքին, կասեմ, որ հատուկ դիմակներ չեմ օգտագործում, բայց սովորություն ունեմ սեզոնային մրգերը անընդհատ դեմքիս տարածել, երբ տանը ոչ մեկ չկա: Օրինակ ազնվամորին առանց որեւէ ավելորդ քսուկների ուղղակի տարածում եմ դեմքիս, եւ պետք է ասեմ, որ արդյունքը իսկապես խոստումնալից է: Իհարկե, օգտվում եմ դեկորատիվ կոսմետիկական միջոցներից եւս»,- նշեց հաղորդավարուհին:

Նարինե Սուլթանյանի կարծիքով առողջ տեսք ունենալու համար կարեւոր է շատ ջուր խմել. «Ես օրվա մեջ աներեւակայելի քանակությամբ ջուր եմ խմում, դա գերկարեւոր է օրգանիզմի համար»,- պատմեց հաղորդավարուհին:

Ի դեպ, Նարինե Սուլթանյանը միանում է այն բոլոր կանանց շարքին, ովքեր սկզբունքորեն եւ կատեգորիկ դեմ են սոլյարի եւ այլ արհեստական արեւայրուքներին:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին