Նախկին ՔՊ-ական, ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպե՞ս է ԱԱԾ գործակալ Նաիրի Հունանյանը՝ 99 թվի հոկտեմբերի 27-ին, զենք ու զրահով հայտնվել երկրի վարչապետի մոտ: Սա հարց է, որի պատասխանը հենց հարցի մեջ է: Ի դեպ՝ Նաիրին ո՞ւր է, ո՞վ է նրան վերջին անգամ տեսել: 19 թվին, 5-րդ ալիքի հաղորդավար Ագնեսա Խամոյանը հարցնում էր ինձ՝ Արման Բաբաջանյանի՝ Նաիրի Հունանյանին այցելելու վերաբերյալ: Ասացի՝ չեմ հավատում, որ նման հանդիպում է եղել: Հիմա՝ առավել ևս չեմ հավատում:
Բայց անցնենք առաջ:
2008 թվին Սերժ Սարգսյանը չէր հավաքել ձայների մեծամասնությունը: Նկարեցին, դարձավ նախագահ:
2013 թվի նախագահական ընտրություններում ՐաֆՖի Հովհաննիսյանը բացահայտ հաղթեց Սերժ Սարգսյանին:
16 թվի սկզբին Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքի կոպտագույն խախտում ԱԱԾ տնօրեն նշանակվեց Գեորգի Կուտոյանը: Ամենաընդդիմադիր գործչի համբավ ունեցող Փաշինյան Նիկոլն այդպեսլ էլ ԱԺ-ում այդ հարցին չանդրադարձավ: Մի քանի ամիս հետո բեմականացվեց ՊՊԾ գնդի գրավումը: Ադրբեջանի նախագահն հարցազրույցներից մեկում ասում էր՝ երբ բանը գալի հասնում էր հողերի վերադարձին, Հայաստանում մի բան տեղի էր ունենում. մեկ գունդ էին գրավում, մեկ հեղափոխություն էր տեղի ունենում:
Հեղափոփություն. 18 թվի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի ԱԱԾ գործակալների, նրանց վերահսկողության տակ գտնվող անձանց կողմից բեմականացվեց և իրականացվեց հեղափոխություն, որի հետևանքով իշխանության եկան հակամադրկային, փողի մեռած, սկզբունք, խիղճ չունեցող սրիկաները:
Հեղափոխություն, բայց մերժված նախագահը վեց ամիս հեղափոխության առաջնորդի հետ ապրեց կառավարական ամառանոցում:
Հեղափոխություն, բայց մերժված նախագահը անարգել Հայաստանը լքում ու հետ էր գալիս՝ գործող նախագահների համար նախատեսված՝ Զվարթնոցի զրո կանգառից: Հեղափոխություն, որից հետո հեղափոխության առաջնորդը ԱԺ-ում խոստովանում էր, որ վարչապետ աշխատելիս զբաղվել է մերժված նախագահ տան հարցերով: Լավ, ինչևէ, շարքը կարելի է երկար շարունակել:
Տեղի է ունենում դավադիր պատերազմ, զոհվում են հազարով տղաներ: Զոհվածների ցուցակները չեն հրապարակվում:
Սերժը նիկոլին անվանում է կապիտուլյանտ: Սա ուղերձ էր, որը նշնակում էր. քեզ բերել էինք, որ հողերը հանձնեիր, այլ ոչ թե երկիրը կապիտուլյացիայի մեջ մտցնեիր:
Նիկոլը հիմա հրապարակային ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղը ներառյալ, բայց այդպես էլ չի պատասխանում, թե ինչո՞ւ է երեք տարի զորակոչն ուղարկել Ադրբեջան:
Սա Հայաստանի նորագույն պատմությունն է:
Այս պատմության մասին դպրոցներում պատմելու են:
Այս պատմության մասին ֆիլմեր են նկարահանվելու:
Որովհետև Հայաստանում ռեժիմ փոխվելու է»:
|