«Տևական ժամանակ է, Երևանում կիսագաղտնիության քողի տակ գործում է «Գրիբոյեդով» ակումբը, որի հիմնադիրը Կրեմլի քաղաքականության քարոզչության թիվ 1 հրապարակային դեմքն է՝ հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովը»,– երեկ գրել է «Հայկական ժամանակ» օրաթերթն՝ այսօր հավելելով, որ ակումբի հավաքներից մեկին մասնակցել է նույնիսկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Ակումբի մասնակիցներից քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն «ինքնաբացահայտվել» է՝ տալով այլ անուններ ևս՝ Վազգեն Մանուկյան, նախկին նախարար Էդվարդ Սանդոյան, երգիչ Շուշան Պետրոսյան…
««Նաիրի» կոնյակով և ֆուրշետով, լավ դեսերտով զրույց է»,–պատմում է Հմայակ Հովհաննիսյանը։
Ինձ ուշագրավ թվաց կոնյակի տեսակը, որը գուցե խորհրդանշական բացահայտում է այն անունն, որի դավադիր կրակոցները՝ Հայաստանում բացահայտ դարձրին ռուսական սանձարձակ տիրապետությունը…