▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա մեր ֆուտբոլի «սեռի կարդինալն» է․ Եղիշե Մելիքյան

«Հանրապետական մարզադաշտում հանդիպումն անցկացնելու համար դիմել էինք ՀՖՖ-ին, բայց մեր խնդրանքը մերժվեց։ Մոնոպոլիա է դառնում, ինչ կուզեն՝ կտան, ոնց կուզեն՝ կանեն․․․ նրանք ոչ մեկի հետ էլ չէին պայմանավորվել»,- այս մասին այսօր  հայտարարել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը՝ «Կալմարի» հետ պատասխան խաղին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

«Նրանք ոչ մեկի հետ էլ չէին պայմանավորվել։ Մերժել են ինչ սկզբունքներով՝ չգիտեմ, բայց պետք չէ ուրիշ բաներ ասել, տղամարդավարի պետք է ասել՝ մերժել ենք «Փյունիկին»»,- նշել է Եղիշե Մելիքյանը։

«Փյունիկի» գլխավոր մարզիչը վիրավորվել է ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի վերջին հարցազրույցում հնչեցրած արտահայտությունից։

«Չէի ուզում այդ մասին խոսել, բայց ասելու եմ։ Վերջին հարցազրույցում նա սկսում է վիրավորել ակումբներին, մեզ էլ որպես ակումբ, որ մենք ինտրիգա ենք անում։ Այդ արտահայտությունն ինձ վրա շատ է ազդել։ Բայց թույլ չեմ տա՝ մեզ ինտրիգանտների շարքին դասել։ Ինտրիգանտը այն է, որ չունի փաստեր և ուղղակի խոսում է։ Ես ուզում եմ ասել՝ մենք ինտրիգանտ չենք, ամեն ինչ խոսել ենք փաստերով։ Եթե մենք ինտրիգանտ ենք, ես էլ կպատասխանեմ՝ իսկ Նիկողոսյանը մեր ֆուտբոլի «սեռի կարդինալն» է։ Պետք չէ սրել, ես մոռացել էի, պետք չէր այս բառով նորից ինձ ջղայնացնել։

Եթե ես բան ունեմ ասելու, առանց ինտրիգայի, ուղիղ տղամարդավարի ասում եմ, այդ իսկ պատճառով էլ՝ եթե բան կա ասելու, թող ուղիղ ասեն, մեզ էլ ինտրիգանտ չասեն»,- ասել է Մելիքյանը։

Մամուլի ասուլիսն ամբողջությամբ` «Փյունիկ» ՖԱ-ի տեսանյութում։

Նյութի սկզբնաղբյուրն՝ այստեղ

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին