▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփում

Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Պրեմյեր լիգայի երկրորդ խաղում անընդմեջ դառնում է գոլի հեղինակ:

Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Արսենալը» ընդունել է «Բորնմութին» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 2:1 հաշվով:

 

 

Օզիլը բացել է հանդիպման հաշիվը, Մխիթարյանն աչքի է ընկել 27-րդ րոպեին` Օզիլի փոխանցումից հետո: 

Երկրորդ խաղակեսում Մխիթարյանը կատարում է երկու գոլային փոխանցում՝ աչքի են ընկնում Կոսյելնին ու Օբամեյանգը, որից հետո Ունաի Էմերին փոխարինում է հայ ֆուտբոլիստին:

«Արսենալը» հաղթում է 5:1 հաշվով:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին