Իտալիայի Տոսկանա մարզում կայացել է հայտնի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանի և Զլատայի հարսանեկան արարողությունը:
Հարսանիքի հյուրերի թվում են եղել նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, ռուսական «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը և իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը:
Արարողությանը ներկա են եղել նաև Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նախագահ Ջևան Չելոյանցի դուստրերը: