▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոտ 55 միլիոն դրամի հարկային տույժ-տուգանք` Աշոտ Աղաբաբյանի վրա. «Հրապարակ»

«Աշոտ Աղաբաբյանի և Գագիկ Ծառուկյանի հակամարտության արդյունքում Աբովյանում հանգրվանած որոշ առևտրականների հեռանալը լուրջ ֆինանսական վնասներ է պատճառել «Հրազդան» մարզադաշտի և տոնավաճառի տնօրինությանը: Բայց դա միակ վնասը չէ, որ կրում է Գալուստ Սահակյանի կնոջ եղբայրը՝ Աշոտ Աղաբաբյանը:

 

Մեր տեղեկություններով, հարկային ստուգումների արդյունքում մոտ 55 միլիոն դրամի հարկային տույժ-տուգանքներ են դրվել նրա վրա: Ստուգումների արդյունքում հարկային են հրավիրվել նաև որոշ աշխատակիցներ, որոնք պարզաբանումներ են տվել: Իսկ տոնավաճառում և ստադիոնում մոտ 300 մարդ է աշխատում, որոնց մի մասն առաջիկայում ֆինանսական պատճառով հնարավոր է կրճատվի»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին