▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվային քիչ լսեք ու կրկնօրինակեք. Սաակաշվիլին՝ Հայաստանի իշխանություններին

Հայաստանում տեղի ունեցող հակաիշխանական շարժմանն է անդրադարձել Վրաստանի նախկին նախագա, հայտնի հեղափոխական Միխեիլ Սաակաշվիլին: Նա Հայաստանի իշխանություններին կոչ է արել Մոսկվային չկրկնօրինակել:

 «Շատ եմ անհանգստանում Հայաստանում խաղաղության և այս շատ տաղանդավոր ու իմ կողմից սիրված ժողովրդի ապագայի համար: Կոչ եմ անում Հայաստանի իշխանությունում իմ ընկերներին անհապաղ երկխոսություն սկսել ցուցարարների հետ և լսել նրանց ձայնը: Եվ ընդհանրապես, Մոսկվային քիչ լսեք ու կրկնօրինակեք, ձեր քաղաքացիներին ավելի մոտ եղեք, դուք դրանից միայն կշահեք»,- ֆեյսբուքյան իր էջին գրել է նա:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին