Մոլդովայում կայացած վերջին հանդիպումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը:
Այդ մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Եվրոպական խորհրդարանի իր ելույթում․
«Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Բայց ես չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի վերջնական իրավիճակը։ Առաջին անգամ Հայաստանի ղեկավարը միանշանակ ճանաչեց Լեռնային Ղարաբաղի տեղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո։ Սա աննախադեպ է։
«Հուսով ենք, որ Բաքուն փոխադարձաբար դրական կարձագանքի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովմանը, ինչը դրականորեն կխթանի երկու երկրների միջև բանակցություններին»,- նշել է նա։