▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միխեիլ Սահակաշվիլիին մեղադրանք Է ներկայացվել հեռակա կարգով

 

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին հեռակա կարգով մեղադրանք Է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները վերազանցելու համար՝ կապված ընդդիմության ակցիան ցրելու եւ «Իմեդի» հեռուստաընկերությունն ավերելու գործի հետ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 29-ին «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել Է նրա փաստաբան Օթար Կախիձեն:
Հուլիսի 28-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել Է, որ Միխեիլ Սահակաշվիլին քրեական պատասխանատվության Է ենթարկվել 2007 թվականի նոյեմբերին ընդդիմության ակցիան ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերությունն ավերելու եւ միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի սեփականությունը բռնագրավելու գործով: Հետաքննությունն անցկացվում Է Վրաստանի քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունների վերազանցում բռնության կամ զենքի կիրառմամբ եւ տուժածի անձնական արժանապատվության նսեմացում:
«Նրան մեղադրանք Է առաջադրվել (Վրաստանի ՔՕ) 333-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» եւ «գ» կետերով: Գործի նյութերը շուտով կհանձնեն ինձ»,-ասել Է Կախիձեն:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին հեռակա կարգով մեղադրանք Է ներկայացվել պաշտոնեական լիազորությունները վերազանցելու համար՝ կապված ընդդիմության ակցիան ցրելու եւ «Իմեդի» հեռուստաընկերությունն ավերելու գործի հետ:

Այդ մասին  հուլիսի 29-ին «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել Է նրա փաստաբան Օթար Կախիձեն:
Հուլիսի 28-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել Է, որ Միխեիլ Սահակաշվիլին քրեական պատասխանատվության Է ենթարկվել 2007 թվականի նոյեմբերին ընդդիմության ակցիան ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերությունն ավերելու եւ միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի սեփականությունը բռնագրավելու գործով: Հետաքննությունն անցկացվում Է Վրաստանի քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունների վերազանցում բռնության կամ զենքի կիրառմամբ եւ տուժածի անձնական արժանապատվության նսեմացում:
«Նրան մեղադրանք Է առաջադրվել (Վրաստանի ՔՕ) 333-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» եւ «գ» կետերով: Գործի նյութերը շուտով կհանձնեն ինձ»,-ասել Է Կախիձեն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին