Մի՞թե Ադրբեջանի նավթը ավելի հզոր է, քան 120 000 մարդու կյանքը. ԱԺ պատգամավորը՝ ՄԱԿ-ին
SOS Artsakh 24֊ժամյա նստացույցն ամփոփվեց ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց։ Հիշեցնենք, որ երեկ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնել էր 24 ժամյա նստացույց՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։ Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։ |