Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հայերի համար համաներման անհրաժեշտության մասին, Բրյուսելում լրագրողներին հայտնել է եվրոպական բարձրաստիճան աղբյուրը։
«Անհրաժեշտ է համաներում հայտարարել Լեռնային Ղարաբաղի հայերի համար։ Նրանց համար, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը, պետք է պայմաններ ստեղծվեն անվտանգ, արժանապատիվ և կամավոր ելքի համար»,- ասել է աղբյուրը՝ վկայակոչելով ԵՄ ղեկավարի խոսքերը։
Ալիևը, ըստ աղբյուրի, ասել է, որ Բաքուն «շահագրգռված է վերաինտեգրման շարունակմամբ և կքննարկի զենքերը վայր դրածների համաներման հնարավորությունը»։
Թարմացված. Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն անընդունելի է։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում տված մամուլի ասուլիսում, գրում է Ռիա Նովոստին:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն անընդունելի է: Այն կարող է կարգավորվել երկխոսության միջոցով: Մենք խոսել ենք երկու կողմերի հետ: ԱԳ նախարարը ուղերձներ և առաջարկներ է ուղարկել, և մենք շարունակում ենք հավատալ, որ նրանց համար լուծումը երկխոսությունն է»,- ասել է Ռաիսին։