▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինսկի խումբը կրկին փայլատակեց իր լղոզված հայտարարությամբ

Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները՝ Իգոր Պոպովը(ՌԴ), Ջեյմս Ուորլիքը(ԱՄՆ) և Պիեր Անդրիյոն(Ֆրանսիա) հանդես են եկել հայտարարությամբ և ԿՐԿԻՆ կոչ են արել ԵՐԿՈՒ կողմերին՝Հայաստանին և Ադրբեջանին Արցախի խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով և չսրել իրավիճակը շփման գծում... Ըստ համանախագահների, ո՛չ Հյաստանին, ո՛չ էլ Ադրբեջանին ձեռնտու չէ սրել իրավիճակը շփման գծում... Շատ հետաքրքիր է,թե նրանք որտեղի՞ց գիտեն,որ Բաքվին դա ձեռնտու չէ... Ամեն շաբաթ Ի.Ալիևին ու իր մանկալավկիները չեն դժգոհու՞մ ստատուս-քվոյից,որ հաստատվել է Արցախում 1994 թ-ից ի վեր...Համանախագահները կամ իրենց են ԱՊՈՒՇԻ տեղ դնում կամ էլ մեզ...Հիմա էլ Պոպովը,Ուորլիքը և Անդրիյոն կոչ են անում Երևանին և Բաքվին մեխանիզմներ մշակել և համատեղ հետաքննել հրադադարի խախտման դեպքերը...Այս երեքը և նրանց ձրիակեր ընկերն՝Անջեյ Կասպրշիկը,որ արդեն երկու տասնամյակ տարածաշրջանում է, ուզում են մեզ համոզել,որ այդ ամենը կարող են ՀԱՄԱՏԵՂ կազմակերպել հայերն ու ազերիները,այն դեպքում,երբ վերջերս Բաքուն ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ հրաժարվել էր քննարկել այդ հարցը..Ժամանակին Բաքուն մերժել էր նաև դիպուկահարներին հեռացնել շփման գծից,ինչի մասին գերադասում են լռել համանախագահները՝հովանավորելով Բաքվի սանձարձակ և հանցավոր պահվածքը...Մինսկի խմբի համանախագհաները մտահոգվել են նաև ՀՐԵՏԱՆՈՒ օգտագործման փաստից՝չնշելով,թե ով է օգտագործել այն..Լղոզված հայտարարության վերջում էլ կոչ են անում Երևանին և Բաքվին նախապատրաստել երկու ժողովուրդներին խաղաղության՝ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ծրագրեր իրականացնելու միջոցով...Պոպովը,Ուորլիքը և Անդրիոն շատ լավ տեղյակ են,թե ով է իրականում ամեն ինչ անում,որ հայերի ու ազերիների միջև պահպանվի թշնամությունը...Դա պաշտոնական Բաքուն է,որտեղ հայերի հետ կապեր հաստատելու համար մարդկանց կարող են բանտարկել,իսկ 95- ամյա ազգությամբ ՀԱՅ ծեր կնոջ սպանությունը դարձնել մեծ ուրախություն... 
Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ևս մեկ անգամ փաստեց,որ ՄԵՆՔ ինքներս պետք է լուծենք մեր հարցերը՝հաշվի չառնելով "քաղաքակիրթ" աշխարհի կարծիքը՝ի դեմս Մինսկի խմբի համանախագահների և այլ միջնորդների...ՀՀ-ն և Արցախը այնպես պետք է պատժեն Ի.Ալիևին,որ սա և իր հետնորդները ԸՆԴՄԻՇՏ մոռանան "Qarabag Bizimdir"-ի մասին...Ի.Ալիևը պետք է նույն ճանապարհով անցնի ինչ իր հայրը՝զինադադար աղերսի հայերից...Պաշտոնական Երևանը և Ստեփանակերտը բացարձակ հաշվի պետք է չառնեն որևէ մեկի կարծիքն այս հարցում...
Հ.Գ.Հայաստանի իշխանությունները ժողովրդին պետք է բացատրեն,թե ինչի՞ համար ենք մենք մտել ՀԱՊԿ...Այս կազմակերպությունը ՊԱՐՏԱՎՈՐ է ապահովել Հայաստանի անվտանգությունը,եթե վերջինս ենթարկվում է հարձակման երրորդ երկրի կողմից...ՀԱՊԿ անդամ երկրների մայրաքաղաքներում շատ լավ գիտեն,որ Տավուշի մարզը՝ դա Հայաստանի Հանրապետությունն է...Այս փուչիկ կազմակերպության նախագահ Ն.Բորդյուժան մինչև հիմա ԼՌՈՒՄ է...Բելոռուսը և միջինասիական ԹՐՔԱԼԵԶՈՒ մահմեդական հանրապետությունները հակահայ քաղաքականություն են վարում...Հասարակության մոտ արդեն կասկածներ կան,որ Վ.Վ.Պուտինն էլ է հայերի դեմ...Ի դեպ,հայ-ազերիական սահմանի անձեռնմխելիությունը,ըստ 2010 թ-ի Սարգսյան-Մեդվեդև պայմանագրի ևս պետք է ապահովի Մոսկվան...ՌԴ-ն չի կատարում իր ստանձնած պարտականությունները,որի դիմաց նրա ռազմաբազան մոտ կես դար ևս մնալու է ՀՀ տարածքում...Այս ընթացքում մեր ռազմավարական գործընկերը 4-5 միլիարդ դոլլարի զենք է վաճառում մեր թշնամուն՝ադրբեջանցիներին և այն անվանում բիզնես գործարք...

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին