▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչև կոկորդը կուշտ է. «Հրապարակ»

«ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության նախկին պետ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը մինչև կոկորդը կուշտ է պետական աշխատանքից: Մերձավորներին նա հայտարարել է, թե այլևս երբեք չի աշխատի պետական համակարգում, ափսոս չեն իր ջահել տարիները, որ մաշում էր կաբինետներում, իսկ այժմ տնօրինում է իր ժամանակը, ինչպես ուզում է: Նա այժմ զբաղված է իր բիզնեսներն ընդլայնելով Հայաստանից դուրս: Պաշտոնանկությունից հետո Հակոբյանն սկսել է գրեթե չշփվել պետական պաշտոնյաների հետ, այդ է պատճառը, որ երբեմնի ՀՀԿ-ական գործընկերները նրա մասին ոչ մի տեղեկություն չունեն:

 

Այս ֆոնին ուշագրավ է այն, որ նախկին փոխվարչապետ, այժմ Ռուբեն Վարդանյանի IDEA հիմնադրամի ղեկավար Արմեն Գևորգյանը, ով խուսափում է «Տաթևերի» և Սյունիքի համայնքների խնդիրներով ուղիղ շփում ունենալ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, նախընտրում է մարզի խնդիրներին ու դրանց լուծումներին տեղեկանալ Սյունյաց նախկին մարզպետից՝ Վահե Հակոբյանից: Հիշեցնենք, որ, ըստ որոշ տեղեկությունների, Ա. Գևորգյանը հրաժարվել էր մարզպետի պաշտոնում կրկին նշանակված Սուրիկ Խաչատրյանին ներկայացնել մարզպետարանում, և, ասում էին, նաև դա դեր խաղաց, որ ազատվելու դիմում գրեց»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին