ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խոր անհանգստաություն են հայտնել հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության աճի կապակցությամբ: Այս մասին ասվում է համանախագահների հաղորդագրության մեջ, որը քիչ առավ տարածել են Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարաների հանդիպումից հետո:
Համանախահներն ընդգծել են, որ վերջին միջադեպերը խաթարում են բանակցությունները և նվազեցնում խաղաղության հասնելու հեռանկարները:
Համանխագահերը կոչ են արել կողմերին լիարժեք կերպով հետևել կրակի դադարեցման համաձայնագրին:
Անշուշտ գովելի է, որ համանախագահները կարևորում են խաղաղության հաստատումը՝ չեզոքացնելով պատերազմի ռիսկերը, սակայն այս հայտարարությունը դարձյալ ընդհանուր բնույթի է, որևէ կերպ չի մատնանշում կոնկրետ պատասխանատուին ու, ըստ էության, հավասարության նշան է դրվում դիվերսիա իրականցրած Ադրբեջանի ու անհրաժեշտ պաշտպանության դիմած Հայաստանի միջև։
Նման հայտարարությունները տեղավորվում են սխեմատիկ այն ձևաչափերի մեջ, որ կիրառում են միջնորդները, սակայն ադեկվատ չեն ստեղծված իրավիճակին։
Դատելով համանախագահության հայտարարությունից՝ Նալբանդյան–Մամեդյարով հանդիպումն որևէ առարկայական առաջընթաց չի արձանագրել։
Միջնորդների հերթական անհասցե հայտարարությունը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet