Հունիսի 7-ին Երևանում ավարտվեց Միլանի ակադեմիայի մանկապատանեկան 10-օրյա ճամբարը, որի շրջանակում Հայաստանի մարզերի 160 պատանի հնարավորություն ունեցավ մարզվելու Միլանի ակադեմիայի ֆուտբոլային հայտնի մարզիչների մոտ` Կլաուդիո Զոլայի գլխավորությամբ: Ամերիաբանկի կողմից իրականացված բարեգործական այս նախաձեռնության շուրջ համախմբվել էին Հայաստանի առաջատար բրենդները` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Տաշիր» ընկերությունների խումբը և Team Telecom Armenia-ն: Մասնակից պատանիների խոսքով` միջազգային այս ճամբարը հնարավորություն ընձեռեց ծանոթանալ Միլանի ակադեմիայի դասավանդման ոճին, մարզիչների տեխնիկային ու փորձին, տվեց սպորտային կարևոր հմտություններ և, իհարկե, ընկերներ Հայաստանի տարբեր մարզերից: Երևանաբնակ ֆուտբոլասեր պատանիները ևս հնարավորություն ունեցան մասնակցելու Իտալիայից ժամանած մարզիչների վարպետության դասերին ու զարգացնելու իրենց ֆուտբոլային կարողությունները: Մանրամասները` տեսանյութում: |
Միջազգային փորձ ու ֆուտբոլային նոր հմտություններ. Երևանում կայացավ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet