▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է 18 հազար եվրո փոխհատուցել իրավունքները խախտված քաղաքացուն

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 15-ին Ադրբեջանից բողոքներով երկու վճիռ է կայացրել:
Փաստաբան Ասաբալի Մուստաֆաեւը «Թուրան»-ին հայտնել է, որ առաջին որոշումը վերաբերում է ունեցվածքի իրավունքների խախտմանը: Երկրորդ որոշումը Բաքվում չարտոնված հանրահավաքին մասնակցելու համար քաղաքացի Կավկազ Մամեդովին 5 օրով ձերբակալելու մասին է:
ՄԻԵԴ որոշման համաձայն` Մամեդովի գործում խախտվել են Եվրոպական կոնվենցիայի ազատության իրավունքի, արդարացի հետաքննության, փաստաբանով ապահովելու եւ հավաքների ազատության հոդվածները:
Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են Մամեդովին 18050 եվրո փոխհատուցում վճարել, ասել է փաստաբանը:
Ադրբեջանից Եվրոդատարանում հարյուրավոր բողոքներ կան: Բողոքների բացարձակ մեծամասնությունը քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների խախտման փաստեր են, եւ այդ գործերի բացարձակ մեծամասնությունն իշխանությունները տանուլ են տալիս արդեն շատ տարիներ:
Artsakhpress.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 15-ին Ադրբեջանից բողոքներով երկու վճիռ է կայացրել:Փաստաբան Ասաբալի Մուստաֆաեւը «Թուրան»-ին հայտնել է, որ առաջին որոշումը վերաբերում է ունեցվածքի իրավունքների խախտմանը: Երկրորդ որոշումը Բաքվում չարտոնված հանրահավաքին մասնակցելու համար քաղաքացի Կավկազ Մամեդովին 5 օրով ձերբակալելու մասին է:

ՄԻԵԴ որոշման համաձայն` Մամեդովի գործում խախտվել են Եվրոպական կոնվենցիայի ազատության իրավունքի, արդարացի հետաքննության, փաստաբանով ապահովելու եւ հավաքների ազատության հոդվածները:

Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են Մամեդովին 18050 եվրո փոխհատուցում վճարել, ասել է փաստաբանը:

Ադրբեջանից Եվրոդատարանում հարյուրավոր բողոքներ կան: Բողոքների բացարձակ մեծամասնությունը քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների խախտման փաստեր են, եւ այդ գործերի բացարձակ մեծամասնությունն իշխանությունները տանուլ են տալիս արդեն շատ տարիներ:


Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին