▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայն թշնամին կարող է մտածել, որ հայտնիները PR-ի համար են միացել ցուցարարներին

life.panorama.am-ը գրում է. Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հատուկ բողոքի ակցիան, որը սկսվել է դեռ հունիսի 19-ից, շարունակվում է: Երեկ հանրահավաքի մասնակիցների շարքերը համալրեցին նաև մի շարք հայտնի մարդիկ, ովքեր ԱԺ պատագամավորների ուղեցկությամբ գնացել էին Բաղրամյան պողոտա՝ «կենդանի պատ» ստեղծելու ոստիկանների ու ցուցարարների միջև՝ հնարավոր բախումներից խուսափելու համար: Life.panorama.am-ը զրուցեց դերասանուհիներ Անուշկա Մարգարյանի, Ժաննա Բուտուլյանի և Զառա Սահակյանի հետ:

«Շատ վիրավորվում եմ, որ ոմանք ասում են, թե հայտնի մարդկանց համար սա PR քայլ է, այսպես միայն թշնամին կարող է մտածել, եթե այնտեղ կան մարդիկ, ովքեր PR-ի համար են գնացել»,- նշեց Անուշկա Մարգարյանը:

Հանրահավաքի մասնակիցների շարքին միանալու մասին էլ դերասանուհին նկատեց. «Ինձ ոչ մեկ չի ուղղորդել, ես ինքս եմ որոշում կայացրել, որ պետք է ես էլ ներկա լինեմ: Երեկ ես մինչ կեսկգիշեր այնտեղ էի, բայց այսօր մտածում եմ այնտեղ գիշերելու մասին: Ուզում եմ բոլոր նրանք, ովքեր գնում են այդ հանրահավաքին, հասկանան, որ մեկ օրով գնալով չպետք է սահմանափակվեն, պետք է պայքարը շարունակել արդյունքի հասնելու համար: Ես շատ եմ ցավում, քանի որ համատարած թանկացումները իսկապես ահավոր են, մարդիկ այսպես չեն կարողանա ապրել, ես հավատում եմ, որ լավ կլինի: Ուզում եմ, որ ամեն բան խաղաղ և հաշտ իրավիճակում լինի, ուզում եմ կոչ անել հանրահավաքի մասնակիցներին, որ չտրվեն այնտեղ չգիտեմ ում կողմից հրահանգված, չգիտեմ որտեղից հայտնված պռովակատորներին, ովքեր հնարավոր է թմրամոլ են, արբած են և ավելորդ հրահրում են: Այս թեմայով երեկ Նիկոլ Փաշինյանը ճիշտ նկատեց, որ ցուցարարներին կառավարողները իրավունք ունեն նրանց չթողնելու ներկա գտնվել հանրահավաքին»:

Ժաննա Բուտուլյանն էլ ստեղծված իրավիճակում իր կարծիքը ձևակերպեց այսպես. «Երբ նախորդ օրը համացանցում տեսա, թե ինչ էր կատարվում, ցանկացա իրականում մոտիկից տեսնել, քանի որ և իմ պարտքն էի համարում միանալ նրանց, և հնարավոր էր, որ ինչ-որ մեկին անհրաժեշտության դեպքում իմ օգնությունը պետք գար: Շատ քիչ պահեր կան, երբ միասնական ես զգում քո ազգի հետ, իսկ այնտեղ գտնվելով՝ այդ միասնականությունը ինձ նոր շունչ տվեց, երբ ամբողխը բացականչում էր «Հայաստան», հերոսական շունչը և հպարտությունը փոխանցվում էր ինձ: Ես չգիտեմ, թե ինչ արդյունքի կհասնենք, համենայն դեպս ողջունում եմ բոլոր մասնակիցներին»:

Իսկ դերասանուհի Զառա Սահակյանը ընդգծեց. «Երեկ ես կատարել եմ իմ քաղաքացիական պարտքը, ինձ ոչ մեկից չեմ առանձնացնում: Առաջին օրը տեղեկացված չէի անկեղծ ասած, այլապես կգնայի, իսկ երեկ ափսոս մի փոքր ուշ միացա, քանի որ մինչ կեսգիշեր նկարահանման էի, հենց ավարտվեց աշխատանքս, միանգամից միացա նրանց, այսօր ևս այնտեղ ներկա կգտնվեմ: Ես շատ կցանկանամ, որ ինֆորմացիայի խնդիր չլինի, բոլորը իմանան այս ամենի մասին, քանի որ շատ մարդիկ կան, ովքեր նույն ֆեյսբուքի օգտատեր չեն և տեղեկացված չեն: Սա բոլորիս խնդիրն է, բոլորս հավաքվում ենք մեկ նպատակի շուրջ: Ես հույս ունեմ, որ մի լույս կբացվի էս ժողովրդի համար, արդեն շատ մեղք են, արդեն դանակը ոսկորին է հասել, երբ մեր քաղաքական գործիչները կարող են փոքր հարցերում ժողովրդին խաբել, դա դեռ մի կողմ, բայց սա արդեն խաբել չէ, սա բացահայտ արհամարհել է, դրա համար պետք է հիշենք Գարեգին Նժդեհի խոսքերը՝ «Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» ու առաջնորդվենք սրանով, այ այս մտքի ակնկալիքով հույս ունեմ, որ այս հարցը կլուծվի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին