Միակ լուծումը` Նիկոլի հեռացում. Անդրանիկ Թևանյան
Թարմացված․ «Հայաքվե» դիտորդական առաքելության շտաբի պետ Մենուա Սողոմոնյանի գրառումը․ «Համալսարանական հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, այս իրավիճակում, երբ Արցախը գոյության կռիվ է տալիս, երբ մեր ժողովրդին կոտորում են, երբ իմ արցախցի ուսանողները ուշ գիշերը բորդյուրների վրա նստած անզորությունից լացում են, ես չեմ կարող մնալ ստացիոնար վիճակի մեջ ու դաս անել։ Արհեստական ձևով ոչինչ չի ստացվի։
Ես այսօր գործադուլ եմ անում, պատրաստ եմ կրել դրա համար իմ բաժին պատասխանատվությունը։ Ես պահանջ ունեմ։ Իմ պահանջը Արցախի Հանրապետության ճանաչումն է և այնտեղ ապրող 120.000 ՀՀ քաղաքացիների պաշտպանությունը»։