Հասկանում եմ, որ 21-րդ դարն է, ու տեղեկատվական տեխնոլոգիաները մեծ հնարավորություններ են տալիս, բայց խնդրում եմ, պետք չի ինֆորմացիան հրապարակել, ու դրանով օգնել թշնամուն: Էն ինչը կարելի ա հրապարակել, Պաշտպանության նախարարությունը հրապարակում է, դրանից ավել որևէ բան ՉԻ ԿԱՐԵԼԻ:
Ես հասկանում եմ, որ հիմա բոլորդ հեռախոսը ձեռքներիդ զանգում եք ձեր ծանոթ-անծանոթներին ու հարցնում սահմանում տիրող իրավիճակի մասին: Խնդրում եմ, Մի արեք, ՄԻ ԶԱՆԳԵՔ, քանի որ դրանով ակամայից իմացնում եք թշնամուն բաներ, որ գաղտնի են: Եթե անգամ զանգում եք, մի տվեք ռազմական բնույթի հարցեր:
Ոնց չեք հասկանում, որ էդ ձեր ամեն հարց ու պատասխանը մի կարևոր գաղտնի ինֆորմացիա է: Հասկացեք՝ ամեն մի բառն ու նախադասությունը կարևոր է, ու կյանքի ու մահվան պատճառ կարող է դառնալ:
Զինվորներ ջան, գոնե դուք հասկացեք իրավիճակի լրջությունը, մի պատասխանեք հարցերին, մի սրեք իրավիճակը… ՄԻ օգնեք թշնամուն: