Անկեղծ ասեմ, որ ինձ նույնպես դուր չի գալիս մանավանդ վերջին զարգացումների ժամանակ ՌԴ-ի պահվածքը: Այո, ՌԴ-ի պասիվությունն այս հարցի շուրջ և ընդհանրապես մի քանի անցանկալի փաստեր թույլ են տալիս մտածելու, որ ՌԴ-ի համար Հայաստանը ինչպես ռուսներն են ասում «Первый ряд из остающих»: Բայց ամեն ինչ այդքան պարզ չէ, ինչքան մենք ենք պահի տակ ցանկանում ներկայացնել: Այսօր մամուլում «Հայաստանում ռուսական ռազմաբազայի անատոմիան» վերնագրով մի հոդված էր երևան եկել, որը ինձ անկեղծ ասած շատ անհանգստացրեց: Խնդիրը նրանում է, որ այնտեղ քննության էր դրված ընդհանրապես Հայաստանում ռուսական ռազմաբազաների նպատակահարմարության հարցը…
Իհարկե, ստեղծվել է մի իրավիճակ, երբ կարելի վառվող կրակի վրա բենզին լցնելով ավելի ու ավելի խորացնել հայ-ռուսական հարաբերությունների հարաբերական սառեցումը: Սակայն հարց է ծագում՝ արժե այդպես անել թե չարժե: Մենք միշտ ինքներս մեզ պետք է հարց ուղղենք՝ «ինչ կտա դա մեզ»: Եկեք մի պահ պատկերացնենք, որ ՌԴ-ի հետ այլևս ոչ մի ռազմական համագործակցության ընդհանուր պռոեկտներ չունենք և մենք պետք է միայնակ դիմակայենք մեր թշնամիների կողմից նետած սահմանային անվտանգությանը սպառնող մարտահրավերներին:
Պատկերացրեցի և ահա թե ինչ հարց ծագեց ինձ մոտ՝ լավ խոսքի օրինակ եթե մենք ունենայինք ընդամենը մեկ թշնամի, որի անունն է Ադրբեջան, ինչ, որ տեղ կհասկանայի, որ կարելի է նրան մեր ներուժը ու հաղթական ոգին օգտագործելով հաղթել այս ստոր թշնամուն, բա ի՞նչ էինք անելու Թուրքիայի պարագայում: Ես հասկանում եմ, որ հիմա որոշ օպոնենտներ ի հայտ կգան և կառարկեն իմ այս տեսակետին ասելով` ՞է քեզ թվում է թե Թուրքիան, որ մեր վրա չի հարձակվում դա ՌԴ-ի շնորհքն է, չէ, որ Թուրքիան լավ գիտի, որ նման քայլ անելուց նա չի կարող հաշվի չնստել թե, ինչ վատ արձագանք կարող է ստանալ եվրոպայից ու ԱՄՆ-ից» մոռանալով, որ մինչև Եվրոպան ու ԱՄՆ արձագանքնեն մենք բավական զոհեր կունենանք:
Հ.Գ մենք այսօր այնքան քիչ ենք, որ ամեն հայի արյունը մեր համար պետք է ոսկու գին ունենա և ռիսկային քայլերի գնալուց մենք այս ամենը պետք է քաջ գիտակցենք: